AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Դուբայում կայացավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովը՝ COP 28-ը

21/12/2023

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում մասնակցեցին Դուբայում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին (COP 28):
ԱՄԷ-ի օդերևութաբանության ազգային կենտրոնի (NCM) կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր «Վաղ նախազգուշացման համակարգը ԱՄԷ-ում» թեմային։
«Վաղ նախազգուշացում արհեստական ինտելեկտի բոլոր նորամուծություններով՝ ազդեցությունների մասշտաբավորման նպատակով» խորագրով միջոցառմանը։ 
Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով տնօրեն Կարոլինա Ֆուենտեսի և փոխտնօրեն Նոնհլանհլա Զինդելայի հետ կայացած հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ քննարկվեց հիմնադրամի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները: 
«Հայաստանի ներդրումը գլոբալ ֆոնդային հաշվառման մեջ․ Ազգային սահմանված ներդրումների (NDC) իրականացման ընթացքը» խորագրով միջոցառմանը, որի ժամանակ ներկայացվեց Հայաստանի առաջընթացը NDC-ի իրականացման գործում: 
ՀՕԿ կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր «2023թ․ առողջապահության ոլորտի համար կլիմայական ծառայությունների վիճակը. հիմնական արդյունքները և զարգացման ուղին» թեմային։ 
«Բացառիկ կլիմայական պայմաններ 2023 թվականի համար․ այն ամենի մասին, ինչ անհրաժեշտ է իրազեկել բոլորին» խորագրով միջոցառմանը։ 
«Կլիմայագիտություն՝ հանուն կայուն ապագայի․ Կիգալիի հռչակագիր» թեմային նվիրված միջոցառմանը։ 
«Ջերմոցային գազերի գլոբալ մոնիթորինգ՝ թափանցիկության խթանման նպատակով» թեմայով միջոցառմանը։
«Թվային հաղորդակցություն և տեխնոլոգիա․ «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնությանը: 
«Նորարարական ֆինանսներ – Եղանակի բարելավված կանխատեսումներ – Կլիմայի փոփոխության դեմ պայքարի արդյունավետ գործողությունների նախաձեռնում» խորագրով միջոցառմանը, որը նպատակաուղղված էր զարգացող երկրներում հիմնական դիտարկումների թերությունները շտկելու կարևորության վրա՝ ավելի որակյալ կանխատեսումների ապահովման նպատակով: 
«Կլիմայական վիճակի մասին 2011-2022 թթ. տասնամյա զեկույց․ անցյալի ուսումնասիրություն և կայուն զարգացման կանխատեսում» միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվեց «Կլիմայի վիճակի մասին» բազմամյա զեկույցը։ 
«Հայաստանում կլիմայի ֆինանսավորման ներկա իրավիճակը և նորարարական գործիքները, ինչպիսիք են օրինակ՝ ներդրումային հիմնադրամները» քննարկումը։ 
ԱՄԷ Օդերևութաբանության ազգային կենտրոն (NMC) ճանաչողական այցին, որտեղ քննարկվեցին երկկողմ համագործակցության հարցեր։ ԱՄԷ Օդերևութաբանության ազգային կենտրոնը պատասխանատու է օդերևութաբանական դիտարկումների, եղանակի և կլիմայական կանխատեսումների, մթնոլորտային տեղումների քանակի ավելացման նպատակով մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության, օդի որակի մոնիթորինգի և սեյսմիկ վիճակի մոնիթորինգի համար։ 
COP 28-ի ընթացքում Լևոն Ազիզյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պետերի Թալլասի և ՀՕԿ մի շարք ներկայացուցիչների հետ, Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) գլխավոր տնօրեն տիկին Ֆլորենս Ռաբիեռի հետ, Գերմանիայի եղանակի ծառայության (DWD) Կլիմայի և շրջակա միջավայրի դեպարտամենտի տնօրեն Թոբիաս Ֆուչսի և Մետեո-Ֆրանս ինտերնեյշնլ կազմակերպության նախագահ Պատրիկ Բենիչուի հետ։ Վերջինիս հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց զարգացնել համագործակցությունը, իրականացնել համատեղ գիտատեխնիկական ծրագրեր։ 2024 թվականին նախատեսված է համագործակցության հուշագրի ստորագրում ԱՄԷ Օդերևութաբանության ազգային կենտրոնի և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի միջև։