AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի, GIZ ընկերության, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելի և ծրագրի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գծով խորհրդական Ալեքսանդր Առաքելյանի միջև

12/12/2023

Դեկտեմբերի 11-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում տնօրեն Լևոն Ազիզյանը հանդիպում ունեցավ ԵՄ և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելի և ծրագրի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գծով խորհրդական Ալեքսանդր Առաքելյանի հետ: 

EU4Sevan ծրագրի շրջանակում, նպատակ ունենալով բարելավել Սևանա լճի և ավազանի բնապահպանական մոնիթորինգը, ձեռք են բերվել․ 

  • ամենագնաց ավտոմեքենա դաշտային նմուշառման և դաշտային հետազոտական աշխատանքների համար, 
  • ջրածնային ցուցչի, հաղորդականության/ջրում լուծված աղերի և լուծված թթվածնի որոշման անալիզատորներ, 
  • լաբորատոր սառնարան՝ ստանդարտ լուծույթների, նյութերի և նմուշների պահման համար, 
  • լաբորատոր չորանոց՝ նմուշները կայուն ջերմաստիճանային պայմաններում չորացնելու համար։ 

Հանդիպման ընթացքում ցուցադրվեցին EU4Sevan ծրագրի օգնությամբ ձեռք բերված սարքավորումները և տեխնիկան: 

Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Քրիստիան Հենշելին շնորհակալություն հայտնեց ցուցաբերած օժանդակության համար, նշելով ինչպես լաբորատորիայի տեխնիկական կարողությունները հզորացնելուն ուղղված միջոցառումների կարևորության, այնպես էլ աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարելավմանն ուղղված դասընթացների կազմակերպման մասին: 
Պարոն Հենշելն էլ իր հերթին կարևորեց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությունը` լաբորատորիայի շարունակական տեխնիկական վերազինման և աշխատակիցների կարողությունների զարգացման հարցում և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունները նույնպես արդյունավետ կլինեն և կնպաստեն Սևանա լճի էկոհամակարգի առավել արդյունավետ և կայուն կառավարմանը։