AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Անվտանգ լեռնային տուրիզմի համար բնական աղետների ռիսկի գնահատում, նույնականացում և քարտեզագրում» ամառային դպրոցի դասընթացներին մասնակցել է ՊՈԱԿ-ի աշխատակիցը

30/08/2023

Օգոստոսի 20-28-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի աշխատակից Գոռ Խաչատրյանը Վրաստանի Հանրապետությունում (Օզուրգեթ քաղաք) մասնակցել է «Անվտանգ լեռնային տուրիզմի համար բնական աղետների ռիսկի գնահատում, նույնականացում և քարտեզագրում» խորագիրը կրող ամառային դպրոցի դասընթացներին, որոնք իրականացվել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ «Հարավային Կովկասում կլիմայի հարմարվողականության կարողությունների հզորացում» (SCAC) ծրագրի շրջանակներում:
Դասընթացների նպատակն էր ուսանողներին տալ գիտելիքներ լեռնային աղետների, ռիսկերի և դրանց պատճառների բացահայտման և գնահատման վերաբերյալ:
Ուսանողները ծանոթացել են GIS ծրագրին և ծրագրային գործիքներին, տվյալների հիման վրա տարածքների ռիսկային գոտիների բացահայտման գործընթացին, ստացել են ընդհանուր տեղեկություններ ցանցային համագործակցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, զբոսաշրջության զարգացման, ռեսուրսների հասանելիության մասին: Ուսանողներին ներկայացվել են նաև աղետների ռիսկերի քարտեզագրման հիմնական հմտություններ, աղետների ռիսկի կառավարման սկզբունքները և այս գիտելիքների ինտեգրումը անվտանգ լեռնային զբոսաշրջության պահանջներին:
Դասընթացներն իրականացվել են տարբեր ձևաչափերի համադրությամբ՝ դասախոսություններ, դաշտային և գործնական աշխատանքներ։
Դասընթացների ավարտին դասախոսական կազմը իրականացրել է թիմային նախագծերի գնահատում և որպես վերջնական արդյունք՝ լեռնային երկրների բնական վտանգավոր երևույթների ռիսկերի քարտեզագրում: