AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից տեղադրվել են տեղումների կուտակման սարքավորումներ

29/08/2023

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության աշխատակիցների կողմից Գեղարքունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում տեղադրվել են տեղումների կուտակման սարքավորումներ: 
Աշխատանքներն իրականացվել են Գերմանիայի Դաշնության Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնի (Helmholtz Centre for Environmental Research GmbH – UFZ) և ՊՈԱԿ-ի և միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանականերում: 
Տեղումների նմուշները հետագայում ուղարկվելու են Գերմանիայի դաշնություն՝ իզոտոպային անալիզներ իրականացնելու նպատակով: