AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Աղբահավաքություն՝ «Մաքուր խաղերի» ձևաչափով

28/08/2023

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթրինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի և «Դալմա-Սոնա» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ օգոստոսի 26-ին Երևանյան լճի ափամերձ հատվածներում իրականացվեց աղբահավաքություն՝ «Մաքուր խաղեր» ձևաչափով։ 
Աղբահավաքության կազմակերպիչները նախապես մասնակիցներին ներկայացրեցին շրջակա միջավայրի վրա թափոնների ազդեցության հետևանքները, Հրազդան գետի և Երևանյան լճի աղտոտվածության հիմնախնդիրները և խաղի կանոնները։ 
«Մաքուր խաղերը» միջազգային խաղ է, որը լայն կիրառելիություն ունի տարբեր երկներում: Դրա հիմնական մեխանիզմը մրցակցությունն է։ Խաղի ընթացքում մասնակիցները բաժանվում են թիմերի, միավորներ են ստանում հավաքած աղբի, էլ ավելի շատ միավորներ՝ տեսակավորված աղբի համար: Խաղի իմաստը աղբը՝ որպես արժեքավոր ռեսուրս դիտարկելն է:
Խաղն անցավ հետաքրքիր մրցակցային մթնոլորտում։ Հաղթող թիմերն արժանացան մրցանակների։  Միջոցառման 14 մասնակիցների կողմից հավաքվեց 32 տոպրակ աղբ, մասնակիցները ներկայացրեցին նաև հատուկ գտածոներ, որոնց շուրջ հորինեցին և պատմեցին պատմություններ։