AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր

28/08/2023

1999 թվականից սկսած ամեն տարի օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր:
Սևանն աշխարհում ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լիճերից մեկն է:
Սևանա լիճն ունի կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար:
Սևանա լճի ջրի ինտենսիվ և ոչ հաշվենկատ օգտագործման հետևանքով խախտվել է լճի էկոհամակարգը, խաթարվել են ջրակենսաբանական պրոցեսները:
Սևանա լիճն ունի մակարդակի սեզոնային տատանումներ: Ջրի ամենաբարձր մակարդակը դիտվում է հուլիս ամսին:
Այսօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.41 մ, հայելու մակերեսը` 1277.7 կմ², իսկ լճի ջրի ծավալը 38.1 կմ³։
Սևանա լճի աղտոտման հիմնական պատճառներից են լիճ և դրա ջրհավաք ավազան թափվող կենցաղային, արտադրական և գյուղատնտեսական կեղտաջրերը:
Սևանա լճի էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործում կարևոր է բոլորիս մասնակցությունը:
Չաղտոտելով լիճն ու հարակից տարածքը, լիճ թափվող գետերը, կանխելով ձկնագողությունն ու ձկնապաշարի անխնա սպառումը, հնարավոր է բարելավել Սևանի վիճակը։

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիատոմների վերաբերյալ (մաս II) առցանց տարածաշրջանային վերապատրաստում

22/09/2023

Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայում տեղի ունեցավ լաբորատոր դասընթաց

18/09/2023

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

18/09/2023

Սեպտեմբերի 4-6-ը Շվեցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP «Ռազմավարությունների և վերանայում» աշխատանքային խմբի 61-րդ նիստը

13/09/2023

Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ

13/09/2023