AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Դաշտային ուսումնասիրման աշխատանքներ՝ Բագրատաշեն և Դեբեդավան գյուղերի անդրսահմանային ստորերկրյա ջրային մարմիններում

24/08/2023

Օգոստոսի 21-ին և 22-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության աշխատակիցների կողմից Տավուշի մարզի Բագրատաշեն և Դեբեդավան գյուղերի անդրսահմանային ստորերկրյա ջրային մարմիններում իրականացվել են դաշտային ուսումնասիրման աշխատանքներ:  
Աշխատանքների արդյունքում առանձնացվել է երկու հորատանցք, իրականացվել են հորատանցքերի վիճակի ուսումնասիրություններ, համապատասխան կահավորումներ, չափումներ: 
Հոկտեմբեր ամսից սկսած, առանձնացված հորատանցքերում, վրացի գործընկերների հետ համատեղ, կիրականացվի ջրի քանակի և որակի մոնիթորինգ: