AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվեց Համագործակցության հուշագիր

17/08/2023

Օգոստոսի 17-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվեց Համագործակցության հուշագիր՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համատեղ հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական աշխատանքների շրջանակներում համագործակցության խորացման նպատակով։
Համագործակցության հուշագրով ամրագրվեց կողմերի համագործակցությունը հետևյալ ուղղություններով՝
Կողմերը համատեղ կմասնակցեն ներպետական և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից առաջարկված մրցույթներին՝ Սևանա լճի հիմնախնդիրների և այլ բնապահպանական խնդիրներին առնչվող գիտատեխնիկական կարևորություն և արդիականություն ներկայացնող գիտակիրառական հետազոտական նախագծերով:
Օգտագործելով երկու կողմերի ներուժն ու փորձը կիրականացնեն Հայաստանի ցամաքային և ջրային էկոհամակարգերի ուսումնասիրություններ, այդ թվում՝ Սևանա լճի և ավազանի համատեղ գիտահետազոտական աշխատանքներ:
Երկուստեք կաջակցեն կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման մեթոդների և ինդիկատոր տեսակների որոշման աշխատանքների իրականացմանը։
Համատեղ կկազմակերպեն գիտական ներուժի վերապատրաստմանն ու որակավորման բարձրացմանն ուղղված դասընթացներ, գիտաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ։
Միմյանց կաջակցեն համագործակցության արդյունքում ներկայացված գիտական հոդվածների, գիտամեթոդական աշխատանքների, սեմինարների, գիտաժողովների նյութերի, մենագրությունների հրատարակման աշխատանքների հարցում։