AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցը մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող EU4Dialogue ծրագրի շրջանակներում կայացած «EU4Dialogue փոփոխության դերակատարները» համաժողովին

15/08/2023

Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի աշխատակից Գոռ Խաչատրյանը մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող EU4Dialogue ծրագրի շրջանակներում կայացած «EU4Dialogue փոփոխության դերակատարները» համաժողովին (Ֆինլանդիայի Հանրապետություն, ք․ Տամպերե)։
Միջոցառման նպատակն էր նպաստել Հարավային Կովկասի և Մոլդովայի Հանրապետության երիտասարդ մասնագետների միջև փորձի փոխանակմանը, համատեղ ուսուցմանը և ծրագրերի իրականացմանը։ Մասնակիցներին ողջունել է Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպանը և նշել կլիմայի փոփոխության, օդի և ջրի աղտոտվածության հետ կապված հետագա համագործակցության առաջնահերթությունների և ԵՄ կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։ Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել դասախոսություններ, այցելություններ գիտական և կրթական վայրեր, քննարկումներ, ելույթներ և խմբային աշխատանքներ։
Դասախոսությունները նվիրված են եղել կլիմայական և բնապահպանական գործունեության, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պահպանության, քաղաքների և գյուղական բնակավայրերի կայուն զարգացման, կենսակայունության և աղետների ռիսկի կառավարման, կանաչ տնտեսության և ածխաթթու գազի արտանետումների նվազեցման նախաձեռնությունների, օդի և ջրի աղտոտվածության, կլիմայի փոփոխության գլոբալ հետևանքների, կլիմայական ծայրահեղ դրսևորումների և այլ թեմաներին։