AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կլիմայի փոփոխություն. դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում հուլիսը կդառնա ամենատաք ամիսը

09/08/2023

Գիտնականները հաշվարկել են, որ հուլիսը եղել է աշխարհում գրանցված ամենաշոգ ամիսը և, հավանաբար, ամենատաքը մարդկային քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը և Եվրամիության կլիմայի փոփոխության ծառայությունը հայտարարել են, որ հուլիսյան շոգը գերազանցում է ռեկորդային ցուցանիշները:
Երկրի վրա ջերմաստիճանը ժամանակավորապես գերազանցել է տաքացման հիմնական շեմը՝ գլոբալ տաքացումը 1․5°C-ով (2․7 աստիճան Ֆարենհայտ) սահմանափակելու միջազգայնորեն ճանաչված նպատակը: Հուլիսյան ռեկորդն այնքան մեծ է եղել, որ գիտնականներն արդեն հաշվարկել են, որ դա մոլորակի ամենատաք ամիսն է:
Միջերկրական ծովում ավելի քան 40 մարդ Է զոհվել, քանի որ ամբողջ տարածաշրջանում մոլեգնում են անտառային հրդեհները, որոնք առաջացել են բարձր ջերմաստիճանների հետևանքով:
Ասիայում երկարատև, ուժեղ շոգը խլում է մարդկանց կյանքեր և սպառնում պարենային անվտանգությանը։
Էլ Նինյոն մեծ ազդեցություն չի ունեցել ջերմաստիճանի վրա, քանի որ այն դեռ գտնվում է իր զարգացման փուլում, բայց հաջորդ տարի այն շատ ավելի մեծ դեր կունենա և ամենայն հավանականությամբ կհանգեցնի ջերմաստիճանի էլ ավելի բարձրացման: Տես ավելին՝ https://edition.cnn.com/2023/07/27/world/july-hottest-month-record-climate/index.html