AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում

08/08/2023

Օգոստոսի 4-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի տնօրեն Նունե Հարությունյանի և փորձագետների հետ՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում համագործակցության և առաջիկա տարածաշրջանային բաղադրիչի շրջանակներում ջրային ռեսուրսների մոնիթորինգի և համատեղ օգտագործվող ջրային ռեսուրսների հարցերի շուրջ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ջրային ռեսուրսների մոնիթորինգի, կառավարման, տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։ Մասնակիցներն անդրադարձել են նաև հնարավոր փորձի փոխանակման, մոնիթորինգի արդյունքում գիտահեն տվյալների հավաքագրման և վերլուծության առկա փորձին, ծրագրի ընթացքում Վրաստանի հետ համատեղ համագործակցության հնարավորություններին։
ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման մոտեցումերի բարելավման և քաղցրահամ ջրային ռեսուրսների պահպանության նպատակով: Ծրագիրն իրականացվում է «Դելոյթ Քնսալթինգ»-ի կողմից՝ գործընկերներ «Ուրբան» կայուն զարգացման հիմադրամի, «Կոլորադո Բոլդեր» համալսարանի, «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն»-ի հետ համատեղ։
Ծրագրի շրջանակներում Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնն իրականացնում է տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը, որն ուղղված է խթանելու է հարևան պետությունների, գիտակրթական հաստատությունների հետ համագործակցությունը՝ համատեղ օգտագործվող ջրային ռեսուրսների համակառավարման, իրավական փաստաթղթերի, ժամանակակից գործիքակազմի մշակման և ներդրման հարցում՝ փաստահենք, փոխշահավետ որոշումերի կայացման նպատակով։