AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված միջոցառում և պլենար նիստ

03/08/2023

Օգոստոսի 2-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության մեծ դահլիճում տեղի ունենցավ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված միջոցառում և պլենար նիստ։
Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը, ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ։
Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Ռուբեն Հարությունյանը։
Պանելային քննարկման թեման էր «ՀՀ շրջակա միջավայրի խնդիրները. գիտություն, կրթություն, իրազեկում, մոնիթորինգ որոշումների կայացում»: 
Պանելային քննարկմանը ելույթով հանդես եկան ԳԱԱ էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։