AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կլիմայի փոփոխության վտանգները Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում

14/07/2023

Կլիմայի փոփոխության վտանգները Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում
Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում եղանակային և կլիմայական էքստրեմալ երևույթներն ավելի են սրվում, քանի որ տաքացման երկարաժամկետ միտումները և ծովի մակարդակի բարձրացումը արագանում են, ինչպես ասվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցում:
Ըստ «Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի կլիմայի վիճակը 2022 թ.» զեկույցի, վերջին 30 տարիների ընթացքում ջերմաստիճանի բարձրացման տեմպը միջին հաշվով կազմել է 0.2° C/10 տարի, ինչը գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: 
Այսպիսով, Հարավային Ամերիկայի մեծ մասում երկարատև երաշտը հանգեցրեց հիդրոէլեկտրակայանների արտադրության անկման՝ առաջացնելով հանածո վառելիքի պահանջարկի կտրուկ աճի վերականգնվող էներգիայի մեծ ներուժ ունեցող տարածաշրջանում։

Ուժեղացել է սառցադաշտերի հալոցքը, ինչը սպառնում է էկոհամակարգերի և միլիոնավոր մարդկանց ապագա ջրային անվտանգությանը: 2022 թվականի ամռանը Կենտրոնական Անդերի սառցադաշտերում  նկատվել է ձյան ծածկույթի գրեթե ամբողջական կորուստ։
1991-2022 թվականներին միջին տաքացման միտումը կազմել է մոտ 0.2° C/10 տարի: Դա եղել է  30 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ ցուցանիշը: Ընդհանուր առմամբ 2022 թվականը տարածաշրջանում այնքան տաք չէր, որքան 2021 թվականը ՝ եռամյա Լա Նինյայի հովացման ազդեցության պատճառով։
Հարավային Ատլանտյան օվկիանոսում և Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի մերձարևադարձային հատվածում  ծովի մակարդակը շարունակում է բարձրանալ ավելի բարձր տեմպերով ՝ համեմատած համաշխարհային միջին ցուցանիշների հետ: Ծովի մակարդակի բարձրացումը սպառնում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ափամերձ տարածքներում ապրող բնակչության զգալի մասին՝ աղտոտելով քաղցրահամ ջրատարները, քայքայելով ափամերձ գծերը, հեղեղելով ցածրադիր տարածքները և մեծացնելով ափամերձ տարածքների ջրհեղեղի ռիսկերը:
Երկարատև երաշտը վնաս է հասցրել տնտեսության այնպիսի կարևոր ոլորտներին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը և ջրամատակարարումը:

Ավելին` https://public.wmo.int/en/media/press-release/climate-change-vicious-cycle-spirals-latin-america-and-caribbean