AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն իրականացրել են ստորերկրյա ջրերի հիդրոերկրաբանական, ֆիզիկաքիմիական հետազոտություններ և ջրի

04/07/2023

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության աշխատակիցները Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում հունիսի 19-ից 23-ը իրականացրել են ստորերկրյա ջրերի հիդրոերկրաբանական, ֆիզիկաքիմիական հետազոտություններ և ջրի նմուշառման աշխատանքներ:
Ուսումնասիրություններն իրականացվել են Դեբեդ և Աղստև գետավազանների 32 ստորերկրյա ջրաղբյուրներում։ Աշխատանքի նպատակն է ստեղծել տվյալների բազա Հյուսիսային ՋԿՏ-ում ստորերկրյա ջրային մարմինների տարանջատման, ճնշում-ազդեցությունների և ռիսկերի գնահատման, ստորերկրյա ջրերի ազգային մոնիթորինգի ցանցի զարգացման նպատակով։