AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կլիմայի փոփոխությունը արտացոլվել է եղանակա-կլիմայական էքստրեմալ երևույթների արժեքներով։

15/12/2021

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) ընդունել է  Արկտիկայում  ջերմաստիճանի նոր ռեկորդի փաստը, որը գրանցվել է Ռուսաստանի Վերխոյանսկ քաղաքում՝ 38°C:

2020 թվականի հունիսի 20-ին Ռուսաստանի Վերխոյանսկ քաղաքում դիտված 38°C (100.4°F) ջերմաստիճանը:
🌡 Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից ճանաչվել է որպես Արկտիկայի ջերմաստիճանի նոր ռեկորդ։
Ջերմաստիճանը, որն ավելի մոտ է Միջերկրածովյան տարածաշրջանին, քան Արկտիկային, օդերևութաբանական կայանում գրանցվել է արևադարձային ջերմային ալիքի ներթափանցման ժամանակ։ 
❗️Արկտիկական Սիբիրի տարածքի մեծ մասում 2020 թվականի ամռանը օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 10°C-ով, ինչը հանգեցրել է ավերիչ հրդեհների, ծովային սառույցների մասսայական հալոցքի և կարևոր դեր  խաղացել 2020 թվականի կլիմայական նկարագրում (այն երրորդ տաք տարին էր, դիտարկումների ողջ պատմության ընթացքում)։
 
 «Այս նոր ռեկորդը ՀՕԿ-ի Եղանակի և կլիմայի էքստրեմալ երևույթների արխիվում գրանցված հերթական արժեքներից է։ Արժեքներ, որոնք ահազանգում են փոփոխվող կլիմայի մասին։ «2020 թվականին ջերմաստիճանային ռեկորդ (18.3°C) գրանցվել է նաև անտարկտիկայի համար», -ասել է ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար պրոֆեսոր Պետեր Թաալասը։ 
Նա նաև նշել է, որ հաստատման փուլում են գտնվում նաև ջերմաստիճանի մի քանի ռեկորդներ, որոնք գրանցվել են 2020-2021թթ. ընթացքում երկրագնդի տարբեր վայրերում, և երբեք ջերմաստիճանի այսքան շատ միաժամանակ գրանցված բարձր արժեքներ չեն եղել։  
 Արկտիկան համարվում է աշխարհի արագ տաքացող տարածքներից։ Ռեկորդային բարձր ջերմաստիճանները և կլիմայի շարունակական փոփոխությունները ՀՕԿ-ի փորձագիտական խմբին ստիպեցին, որ Եղանակի և կլիմայի էքստրեմալ ջերմաստիճանների արխիվում նոր ցուցանիշ ավելացնեն, որպես բարձր ջերմաստիճան գրանցված հյուսիսային 66.5⁰ լայնություններում։
Տես ավելին👇
https://public.wmo.int/en/media/press-release/wmo-recognizes-new-arctic-temperature-record-of-38%E2%81%B0c?fbclid=IwAR3rK9t1C6-DuJaCSf5ZNHlYD51NzfDgT-koP-s7USKAZu-Kl-TwTBJJ8Qk

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիատոմների վերաբերյալ (մաս II) առցանց տարածաշրջանային վերապատրաստում

22/09/2023

Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայում տեղի ունեցավ լաբորատոր դասընթաց

18/09/2023

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

18/09/2023

Սեպտեմբերի 4-6-ը Շվեցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP «Ռազմավարությունների և վերանայում» աշխատանքային խմբի 61-րդ նիստը

13/09/2023

Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ

13/09/2023