AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի սեպտեմբերի 1-7-ը

08/09/2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.49 մ (07.09.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 10 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.483 մլն.մ3, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 7-ը ներառյալ՝ 101.700 մլն.մ3: 
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի սեպտեմբերի 1-7-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 9.382 մլն.մ3, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից սեպտեմբերի 7-ը ներառյալ՝ 166.466 մլն.մ3: