AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 4-10-ը

11/08/2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.59 մ (10.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.735 մլն.մ3, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 10-ը ներառյալ՝ 99.372 մլն.մ3: 
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 4-10-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 13.829 մլն.մ3, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից օգոստոսի 10-ը ներառյալ՝ 121.730 մլն.մ3: