28/07/2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.015 մլն.մ3, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հուլիսի 27-ը ներառյալ՝ 97.662 մլն.մ3:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 21-27-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.370 մլն.մ3, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հուլիսի 27-ը ներառյալ՝ 97.615 մլն.մ3: