AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 20-26-ը

27/01/2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.36 մ (26.01.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ3, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հունվարի 26-ը ներառյալ՝ 1.612 մլն.մ3: