AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 14-20-ը.(2024թ․)

21/10/2024

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.48 մ (20.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 31 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602 մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ՝ 180.586մլն.մ³:
2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ և համաձայն Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131․038մլն.մ³: