AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 13-19-ը (2023թ․)

21/11/2023

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և նոյեմբերի 19-ին կազմել է 1900.22մ (19.11.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 6սմ-ով։ 
2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234մլն. մ³: 
Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 13-19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.823մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 19-ը ներառյալ՝ 104.833մլն. մ³: