AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 23-29-ը.(2023թ․)

30/10/2023

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.24մ (29.10.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 4սմ-ով։ 
2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 228․234մլն.մ³: 
Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 23-29-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.020մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 29-ը ներառյալ՝ 99.408մլն. մ³: