AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 11-17-ը (2023թ․)

18/09/2023

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.34մ (17.09.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 6սմ-ով։ 
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը սեպտեմբերի 11-17-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 8.636մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից սեպտեմբերի 17-ը ներառյալ՝ 228.234մլն. մ³: 
Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 11-17-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 17-ը ներառյալ՝ 88.407մլն. մ³: