AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 28-սեպտեմբերի 3-ը (2023թ․)

04/09/2023

Սևանա լճի մակարդակը օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.38մ (03.09.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 10սմ-ով։ 
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 5.767մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ՝ 202.908մլն. մ³: 
Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ՝ 87.203մլն. մ³: