AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կայացել է ՄԱԿ ԵՏՀ «Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվեցիայի Տեխնիկատնտեսական աշխատանքային (TFTEI) խմբի 9-րդ նիստը

19/06/2023

Հունիսի 12-ից 13-ը Լեհաստանի Վարշավա քաղաքում կայացել է ՄԱԿ ԵՏՀ «Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվեցիայի Տեխնիկատնտեսական աշխատանքային (TFTEI) խմբի 9-րդ նիստը, որին որպես կոնվեցիայի ազգային համակարգող մասնակցել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են Կոնվեցիայի 2024-2025թթ. աշխատանքային ծրագրի առաջնահերթ խնդիրները, Կոնվեցիայի Ռազմավարությունների վերանայման աշխատանքային խմբի 61-րդ նստաշրջանի ուղեցուցային փաստաթղթերը, TFTEI գործունեության առաջընթացը։
TFTEI աշխատանքային խմբի փորձագետների կողմից Հայաստանի համար իրականացվում է «Տեխնոլոգիական ուղի դեպի Փոփոխված Գյոթենբուրգի արձանագրության վավերացում» ուսումնասիրությունը, որի նախնական արդյունքները ներկայացվեցին հունիսի 12-ի ոչ պաշտոնական, ապա հունիսի 13-ին՝ պաշտոնական նիստերի ընթացքում:
Ուսումնասիրության նպատակն է գնահատել Հայաստանի ներկա վիճակը վավերացնելու Գյոթենբուրգի արձանագրությունը և մշակել վավերացման ճանապարհային քարտեզ։ Այդ նպատակով ուսումնասիրվել է Հայաստանի իրավական դաշտը Գյոթենբուրգի արձանագրության տեխնիկական հավելվածների պահաջների նկատմամբ, արտանետումների թույլտվությունների համակարգը, վառելիքի նկատմամբ պահանջները, տրանսպորտային արտանետումները և այլն։