ԼՈՒՐԵՐ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը սկսել է գետերի հիդրոկենսաբանական մոնիթորինգի իրականացումը

01/07/2020


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը սկսել է գետերի հիդրոկենսաբանական մոնիթորինգի իրականացումը, ինչը հնարավորություն կտա գնահատել գետերի էկոլոգիական վիճակը (մինչ այժմ ջրի որակը գնահատվում էր հիմնվելով միայն ֆիզիկաքիմիական ցուցանիշների վրա): Հիդրոկենսաբանական մոնիթորինգի կարողությունների զարգացման համար նշանակալի աշխատանքներ են կատարվել ԵՄ-ի ֆինանսավորմամբ` ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերի կողմից (EUWI+, EPIRB և այլն):