AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Գլազգոյում ընթանում է կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը

05/11/2021

Գլազգոյում ընթանում է կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը: Մոտ երեք տասնամյակ է, ինչ ՄԱԿ-ը համախմբում է երկրագնդի գրեթե բոլոր երկրներին կլիմայական գլոբալ գագաթնաժողովներում, այսպես կոչված «Կողմերի համաժողովներում» (Conference of the Parties (COP)): Նշված ժամանակաշրջանում կլիմայի փոփոխությունը երկրորդային խնդիր լինելուց վերածվել է համաշխարհային առաջնահերթության: Համաժողովն ընթանում է Մեծ Բրիտանիայի նախագահությամբ` Գլազգոյում և տևելու է 12 օր՝ հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 12-ը: Համաշխարհային առաջնորդները մասնակցում են իրենց երկրների կառավարության ներկայացուցիչների, գործարարների և քաղաքացիների հետ միասին։ Հիշեցնենք, որ Փարիզյան համաժողովը կայացել է 2015 թվականին (COP21), և երկրները առաջին անգամ համաձայնեցին աշխատել միասին և սահմանափակել գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը` պահելով նախաարդյունաբերական մակարդակները գերազանցող 2 աստիճանից բավականին ցածր և ջանքեր գործադրելով` սահմանափակելու համար ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական մակարդակից 1.5 աստիճանով գիտակցելով, որ սա զգալիորեն կկրճատի կլիմայի փոփոխության ռիսկերն ու ազդեցությունները: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նաև միջոցներ տրամադրել այդ նպատակներին հասնելու համար։ Ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճանով սահմանափակելու պարտավորությունը կարևոր է, քանի որ տաքացման աստիճանի յուրաքանչյուր մասնիկը կհանգեցնի բազմաթիվ կյանքերի կորստի և ապրուստի միջոցների վնասմանը: Համաձայն Փարիզի համաձայնագրի՝ երկրները պարտավորվել են առաջ քաշել ազգային պլաններ, որոնցով սահմանվում է, թե որքանով կնվազեցվեն արտանետումները: Այս տարի Գլազգոյի գագաթնաժողովին (համաճարակի պատճառով մեկ տարով հետաձգված), երկրները թարմացնում են արտանետումների կրճատման իրենց ծրագրերը:
Մանրամասները՝ https://ukcop26.org/uk-presidency/what-is-a-cop/