AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կլիմայի փոփոխությունը խորացնում է սակավաջրություն

04/11/2021

Կլիմայի փոփոխությունը խորացնում է ինչպես սակավաջրությունը, այնպես էլ ջրի որակը, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը խաթարում է տեղումների ռեժիմը և ջրի շրջապտույտը: Ներկայումս 3.6 միլիարդ մարդ տարեկան առնվազն մեկ ամիս ջրի անբավարար հասանելիության հետ է բախվում, և ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը այդ թիվը կաճի՝ հասնելով ավելի քան 5 միլիարդի:Երկրի վրա ջրի միայն 0.5% -ն է օգտագործելի և հասանելի որպես քաղցրահամ ջուր, սակայն վերջին 20 տարիների ընթացքում երկրի ջրի պաշարները կրճատվել են 1 սմ/տարի արագությամբ։ Այն ունի հսկայական հետևանքներ ապագա ջրի անվտանգության համար: Ջրի և կլիմայի կոալիցիայի ղեկավարները ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսում՝ COP 26-ում, հանդես են եկել հրատապ և միասնական կոչով՝ փոխարինելու գոյություն ունեցող մասնատված և ճգնաժամային մոտեցումը ջրի և կլիմայի ոլորտին վերաբերող համալիր գործողություններով։ IPCC-ի այս պատկերները ցույց են տալիս, թե ինչու՞ է դա կարևոր և ի՞նչ կարող է լինել ապագայում:
Մանրամասները` https://bit.ly/3pVIalq