AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության արտահերթ կոնգրեսը հաստատել է Գլոբալ բազային դիտարկումների նոր ցանցը (GBON)

21/10/2021


Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության արտահերթ կոնգրեսը հաստատել է Գլոբալ բազային դիտարկումների նոր ցանցը (GBON): Այն զգալիորեն կբարելավի կլիմայի և եղանակի կանխատեսման մեջ կարևոր նշանակություն ունեցող գետնամերձ դիտարկումների արդյունքում ստացված տվյալների հասանելիությունը և փոխանակումը։ Սա ուղղակիորեն դրական ազդեցություն կունենա եղանակի կանխատեսո ւմների և տեղեկատվության որակի վրա, ինչը կօգնի բարելավել համաշխարհային հանրության անվտանգությունն ու բարեկեցությունը: Եղանակային կանխատեսումների սոցիալ-տնտեսական օգուտները գնահատվում են տարեկան առնվազն 160 միլիարդ ԱՄՆ դոլար: Հաշվարկված է, որ GBON-ի միջոցով տվյալների փոխանակման բարելավումը կարող է բերել տարեկան 5 միլիարդ (և նույնիսկ ավելի շատ) ԱՄՆ դոլար շահույթ։ Լրացուցիչ գետնամերձ դիտարկումների համար կատարված ներդրումները տնտեսապես արդյունավետ են և համաշխարհային գնահատմամբ ծախս-շահույթ հարաբերակցությունը 1։26 է։ Սա նշանակում է, որ ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց կարելի է ստանալ առնվազն 26 դոլար սոցիալ-տնտեսական եկամուտ։