AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սեմինար/աշխատաժողով Կիևում

14/04/2019

Ապրիլի 8-ից 11-ը «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները մասնակցեցին ԵՄ Ջրային նախաձեռնություն պլյուս ծրագրի շրջանակներում Կիևում կազմակերպված սեմինար/աշխատաժողովին, ինչը վերաբերում էր լաբորատորիայի հավատարմագրմանը, EN ISO 17025: 2017-ի համաձայն մեթոդների վալիդացիային, չափումների անորոշություններին և այլն: Եռօրյա սեմինարը հագեցած էր բավականին հարուստ տեղեկատվությամբ: Խմբակային աշխատանքների միջոցով ամրապնդվեցին դասախոսությունների ընթացքում ստացած գիտելիքները:
ՊՈԱԿ-ը շնորհակալություն է հայտնում փորձագետներ Մոնիկա Դեններին, Մայքլ Գոբրիալին, Գերրիտ Հերմանին, Վոլֆգանգ Մոհեին: Ձեռք բերված գիտելիքները և փորձառությունը արդյունավետ կլինեն հետագա լաբորատոր աշխատանքների համար: