AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ

23/04/2021

Ապրիլի 23-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ Ազիզյանը, տնօրենի տեղակալ Ա.Ավագյանը և Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Ն. Ստեփանյանն աշխատանքային այցով գտնվել են Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․Հովսեփյանը և ՀՀ ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ–ի տնօրենի ժ/պ Լ․Ազիզյանը ներկայացրեցին իրենց կողմից ղեկավարվող ՊՈԱԿ-ների գործառույթները, քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք փոխգործակցության լայն դաշտ կարող են ստեղծել։
Հանդիպման ավարտին ՀՀ ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ–ի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանի) և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի (ի դեմս տնօրեն Արգամ Հովսեփյանի) միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որով ամրագրվեց կողմերի համագործակցությունը հետևյալ ուղղություններով՝
Աշխատանքների, մոնիթորինգի և ուսումնասիրությունների ուղղությամբ, մասնավորապես, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը պատրաստակամ է տրամադրել աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան կլիմայական տվյալները և ծառերի տարեկան օղակների նմուշները, իսկ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը դաշտից բերված ծառերի տարեկան օղակների նմուշների հիման վրա պատրաստակամ է տրամադրել տարեկան օղակների մեծությունների հաշվարկված շարքերը
Ըստ ծագած անհրաժեշտության և հնարավորությունների՝  երկրատեղեկատվական համակարգերի (GIS) և այլ համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համապատասխան խորհրդատվության իրականացման, փորձի փոխանակման ուղղությամբ
Գիտական հանդիպումների, սեմինարների, խորհրդակցությունների, կազմակերպման, դրանցում մասնակցության, ինչպես նաև աշխատանքային խմբերի ձևավորման և Կողմերի լիազորված աշխատակիցների  միջոցով համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծման ուղղությամբ
Կոնկրետ ոլորտներին վերաբերող մասնագիտական տեղեկատվության, համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքների, դրանց խոչընդոտող հանգամանքների մասին տեղեկատվություն հայցելու և ստանալու, ստացված տվյալների հետագա վերլուծական աշխատանքների իրականացման, ինչպես նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող  այլ ուղղություններով: