AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այսօր Ջրի համաշխարհային օրն է

22/03/2021

     ՕՐԸ - Ջրի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մարտի 22-ին՝ սկսած 1993թ-ից, երբ 1993թ-ի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան, մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր:
     ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ - Ջրի համաշխարհային օրը քաղցրահամ ջրերի կարևորությանը նվիրված ՄԱԿ-ի ամենամյա միջոցառում է, որը համակարգվում է «ՄԱԿ-ՋՈՒՐ» կառույցի կողմից և ղեկավարվում է «ՄԱԿ-Ջուր» մեխանիզմի մեկ կամ մի քանի անդամների և գործընկերների կողմից, որոնք ունեն համապատասխան մանդատ:
     ՆՊԱՏԱԿԸ - Ջրի համաշխարհային օրն անցկացվում է ի նշանավորումն ջրի կարևորության և ծառայում է բարձրացնելու իրազեկվածությանը այն մասին, որ այսօր աշխարհում 2.2 միլիարդ մարդ ապրում են առանց անվտանգ ջրի հասանելիության: Այն քննարկում է ջրի համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու գործողությունները: Միջոցառումների շրջանակներում հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է Կայուն զարգացման 6-րդ նպատակին (ԿԶՆ 6) հասնելուն ուղղված ջանքերի աջակցությանը. այն է ջուր և սանիտարական պայմաններ բոլորի համար մինչ 2030թ.:
       ԹԵՄԱՆ - Ամեն տարի «ՄԱԿ-ՋՈՒՐ»-ը, Ջրի համաշխարհային օրվա շրջանակում սահմանում է ամենամյա թեմա ընթացիկ կամ ապագա գլոբալ մարտահրավերներին համապատասխան: 2021թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է «ԱՐԺԵՎՈՐԵԼ ՋՈՒՐԸ»: Այսօր ջուրը ծայրահեղ սպառնալիքի տակ է: Տնտեսական զարգացումը և աշխարհի բնակչության թվի աճը նշանակում է, որ գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը ջրի ավելի մեծ պահանջարկ կունենան: Կլիմայի փոփոխությունը ջրի որակն առավել անկայուն է դարձնում և նպաստում է շրջակա միջավայրի աղտոտմանը: Թե ինչպես ենք մենք արժևորում ջուրը, կախված է նրանից թե ինչպես ենք կառավարում և բաշխում այս սահմանափակ, անփոխարինելի ռեսուրսը: Ջրի արժեքը շատ ավելի բարձր է, քան դրա գինը. Ջուրը հսկայական և բազմակողմանի արժեք ունի մեր կենցաղի, մշակույթի, առողջության, կրթության, տնտեսության և բնական միջավայրի ամբողջականության համար: Առանց ջրի իրական, բազմաչափ արժեքի համապարփակ ընկալման, մենք չենք կարողանա պահպանել այս կարևորագույն ռեսուրսը՝ ի շահ բոլորի:
     ՔԱՐՈԶԱՐՇԱՎ - 2021թվականի «Արժևորել ջուրը»-ը թեմայի ներքո ստեղծվել է գլոբալ, հասարակական երկխոսություն, որի նպատակն է ստեղծել ավելի համապարփակ պատկերացում այն մասին, թե ինչպես է ջուրը արժևորվում տարբեր մարդկանց կողմից տարբեր ենթատեքստերում: Տարբեր մարդկանց համար ջուրը տարբեր նշանակություն ունի: Յուրաքանչյուրն իր ասելիքն ունի մեր ամենաթանկ ռեսուրսի մասին: Այս կարգախոսը նրա մասին է թե ի՞նչ է նշանակում ջուրը քեզ համար: Որքանո՞վ է ջուրը կարևոր ձեր տան և ընտանեկան կյանքի, ապրուստի միջոցների, ձեր մշակութային ավանդույթների, բարեկեցության, և ձեզ շրջապատող միջավայրի համար: Արձանագրելով և նշելով, ամենահնարավոր միջոցները, որոնցով ջուրն օգուտ է բերում մեր կյանքին՝ մենք կարող ենք ճիշտ գնահատել ջուրը և արդյունավետորեն պաշտպանել այն բոլորի համար»: