23/04/2025
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ 2025 թվականի ապրիլի 21-23-ը Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի շրջանակում Տաջիկստանում կայացած պաշտոնական այցի ընթացքում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Տաջիկստանի հիդրոօդերևութաբանության գործակալության տնօրեն Կուրբոնզոդա Աբդուլլո Խաբիբուլոյի հետ։
Քննարկվել են երկու երկրների հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև համագործակցության խորացման հնարավորությունները՝ ներառյալ․
փորձի փոխանակում,
ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում,
համատեղ ծրագրերի իրականացում։
Կողմերը ընդգծել են, որ համագործակցության ընդլայնումը կնպաստի բնական վտանգների կանխատեսման կարողությունների ուժեղացմանը և կլիմայի փոփոխության համատեքստում ընդհանուր մարտահրավերներին ավելի արդյունավետ արձագանքելուն։
Հանդիպումը կայացել է ջերմ և կառուցողական մթնոլորտում՝ հիմք դնելով շարունակական ու արդյունավետ գործընկերության համար։