19/03/2024
Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները, ինչպես նաև հովտային շրջաններում որոշ պտղատուների բողբոջների բացման և ծաղկման գործընթացը։
Դաշտերում և այգիներում կատարվել է բների փխրեցման, սպիտակեցման, թունաքիմիկատներով մշակման աշխատանքներ։ Հովտային շրջաններում դիտվել է առվույտի ցողունի աճ, բույսի բարձրությունը կազմել է 6սմ։ Ծխախոտի դաշտում կատարվել է վար։
Հովտային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, իսկ նախալեռնային շրջաններում՝ թփակալման և ցողունակալման փուլերում։
Շաբաթվա ընթացքում դիտված տեղումները բարելավվել են հողի խոնավության պաշարները։
Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ գտնվել է ձմեռային հանգստի շրջանում: Աշնանացանի թփակալման հանգույցում (հողի 3սմ) վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել: Առանձին լեռնային շրջաններում հողը սառած էր 18-20սմ խորությամբ։