AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. օգոստոսի 25-30-ը (2023թ.)

31/08/2023

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 25-ին, 26-ին, 28-ին և 29-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 25-29-ը, Շենգավիթում՝ օգոստոսի 26-ին, 28-ին և 29-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-ին, 28-ին և 29-ին։ 
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-27-ը և 30-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 28-ին և 30-ին։ 
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։