29/05/2023
ՀՕԿ-ի 19-րդ կոնգրեսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Հիդրոլոգիական ասամբլեային և Հիդրոօդերևութաբանական գործիք սարքավորումներ արտադրող ասոցիացիայի (HMEI) ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի, ռադիոլոկացիոն դիտարկումների և հեռահար զոնդավորման բնագավառում համաշխարհային մասշտաբով առաջատար ընկերություններ:
Ներկայացված են նաև ընկերություններ, որոնք առաջարկում են արհեստական բանականության լուծումներ, բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման և ազդարարման համակարգեր: