ԼՐԱՀՈՍ

Ստորագրվել է համաձայնագիր ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԲՆ-ի և ՀՀ ԱԻՆ-ի միջև

2018-06-15

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է «Արևելյան համագործակցության Եվրոպայի ջրային նախաձեռնություն պլյուս» (EUWI+)  Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավար Մայքլ Սուտերին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Վահագն Խաչատրյանը, «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիմոն Պապյանը, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը և այլ ստորաբաժանումների ղեկավարներ: