ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ

ԾԾՄԲԻ և ԱԶՈՏԻ ԵՐԿՕՔՍԻԴՆԵՐԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԻ
ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՕԴՈՒՄ

(ըստ պասիվ նմուշառիչների տվյալների)

   Ըստ բնակավայրերի ծծմբի և ազոտի երկօքսիդների միջին տարեկան կոնցենտրացիաների բաշխվածությունը օդում (ըստ պասիվ նմուշառիչների տվյալների) դիտելու համար ընտրեք Ձեզ հետաքրքրող տարեթիվը և բնակավայրը, որից հետո սեղմեք "Գնալ" կոճակը։  Ամսեկան քարտեզները դիտելու համար ընտրեք տարիների ընտրությունից տարին, ժամանակահատվածի ընտրությունից՝ "ամսական" տողը,  հաջորդ ընտրությունից հետաքրքրող ամիսը, բնակավայրը և սեղմեք "Գնալ" կոճակը։

 

Գնալ

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿ

  Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկումներն իրականացվում են հիբրիդային դիտացանցի միջոցով: Այն բաղկացած է 16 հիմնական անշարժ՝ ակտիվ նմուշառման և ավտոմատ դիտարկումների դիտակայանից, որտեղ դիտարկումներն իրականացվում են ամենօրյա կտրվածքով և 211 շարժական՝ պասիվ նմուշառման դիտակետից, որտեղ իրականացվում են շաբաթական դիտարկումներ: ՀՀ և միջազգային պահանջների համաձայն անշարժ դիտակայաններում կատարվում է հիմնական աղտոտող նյութերի` ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի, փոշու և գետնամերձ օզոնի (որպես երկրորդային աղտոտիչ) մոնիթորինգ, իսկ շարժական դիտակետերում՝ ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի մոնիթորինգ: Օդի որակի գնահատումը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշման:
  Մթնոլորտային օդի աղտոտումը կարող է լինել բնական և մարդածին: Աղտոտման հիմնական պատճառներ կարող են հանդիսանալ՝

  • վառելիքի այրումը (էլեկտրաէներգիայի արտադրություն, տրանսպորտ, արդյունաբերություն և տնային տնտեսություններ),
  • արդյունաբերական արտանետումները, լուծիչների օգտագործումը, օրինակ՝ քիմիական և հանքարդյունաբերության ոլորտում.
  • գյուղատնտեսությունը,
  • թափոնների բաց այրումը,
  • բնական աղբյուրների, ներառյալ հրաբխային ժայթքումների, լեռնային փոշու տարածումը, բույսերից ցնդող օրգանական միացությունների արտանետում¬ները և այլն:

    Մարդու գործունեության հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել տարատեսակ գազեր և տարբեր չափերի մասնիկներ, որոնք իրենց մեջ պարունակում են ծանր մետաղներ:
   Մթնոլորտային օդի որակի դիտարկումներ կատարվում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Կապան, Քաջարան, Չարենցավան և Ծաղկաձոր քաղաքներում և Ամբերդի կայանում: Վերը թվարկված բնակավայրերում գործում է 16 ստացիոնար (ակտիվ նմուշառման) դիտակայան, որոնցից 5 ստացիոնար դիտակայանում (Երևան, Ալավերդի քաղաքներում և Ամբերդի կայանում) կատարվում են շուրջօրյա ավտոմատ դիտարկումներ և շարժական (պասիվ նմուշառման) նմուշառման 211 դիտակետ:

 

 

2020թ.

1-ին եռամսյակ


2019թ.

4-րդ եռամսյակ
3-րդ եռամսյակ
2-րդ եռամսյակ
1-ին եռամսյակ


Մթնոլորտային օդի որակի 2020թ. ապրիլ ամսվա մոնիթորինգի տվյալները տրված է ստորև.

 Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար 2020 թվականի ապրիլին դիտարկումներ կատարվել են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Ծաղկաձոր, Չարենցավան, Կապան և Քաջարան քաղաքներում: Ընդհանուր առմամբ վերը թվարկված բնակավայրերում գործում է 15 անշարժ՝ ակտիվ նմուշառման դիտակայան, և 211 շարժական՝ պասիվ նմուշառման դիտակետ:
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար կիրառված միջոցառումներով պայմանավորված, մի շարք բնակավայրերում ապրիլին մարտ ամսվա համեմատությամբ դիտվել է փոշով օդի աղտոտվածության մակարդակի նվազում: Այսպիսով, Երևան քաղաքում փոշու պարունակությունը նվազել է մոտ 33%-ով, Ալավերդում՝ 24%-ով և Հրազդանում՝ 25%-ով, Ծաղկաձորում՝ 60%-ով, այնինչ Գյումրի, Վանաձոր և Արարատ քաղաքներում բարձրացել է համապատասխանաբար՝ 16%-ով,  7%-ով և 21%-ով: Ապրիլ և մարտ ամիսներին Վանաձոր, Ալավերդի և Հրազդան քաղաքներում դիտվել է փոշու միջին ամսական կոնցենտրացիայի գերազանցում համապատասխան ՍԹԿ-ից: Հիշեցնենք, որ փոշով աղտոտվածությունը կարող է առաջանալ արդյունաբերական գործընթացների, տրանսպորտային միջոցների, ճանապարհային փոշու, շինարարության, գյուղատնտեսական և այլ գործողությունների հետևանքով:

Ապրիլին մարտ ամսվա համեմատությամբ ազոտի երկօքսիդը Գյումրում նվազել է մոտ 49%-ով, Վանաձորում՝ 21%-ով, Ալավերդում՝ 15%-ով, Հրազդանում՝ 49%-ով, Ծաղկաձորում՝ 55%-ով, Արարատում՝ 40%-ով և Կապանում՝ 25%-ով: Քաջարանում ազոտի երկօքսիդը ապրիլին մարտ ամսվա համեմատությամբ բարձրացել է 11%-ով, իսկ Երևանում՝ 2%-ով: Վերոնշյալ քաղաքներում ազոտի երկօքսիդի մարտ և ապրիլ ամիսների միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն: Մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի առաջացման գլխավոր աղբյուրն ավտոտրանսպորտն է:

Մարտ ամսվա համեմատությամբ ապրիլին ծծմբի երկօքսիդը Երևան քաղաքում նվազել է մոտ 40%-ով, Գյումրում՝ 53%-ով, Վանաձորում՝ 17%-ով, Ծաղկաձորում՝ 49%-ով, Հրազդանում՝ 32%-ով, Արարատում՝ 15%-ով, Կապանում՝ 29%-ով, Քաջարանում՝ 42%-ով, Ալավերդում ծծմբի երկօքսիդի պարունակությունը բարձրացել է 4%-ով: Վերոնշյալ քաղաքներում ազոտի երկօքսիդի մարտ և ապրիլ ամիսների միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն: Ծծմբի երկօքսիդը մթնոլորտային օդում առաջանում է ծծումբ պարունակող վառելիքների այրման, ինչպես նաև արդյունաբերական այլ գործընթացների ժամանակ: