21.04.2021թ. Մեկնարկել է «Օդերևութաբանական արբանյակների շահագործման եվրոպական կազմակերպության (EUMETSAT) տեղեկատվական օր» թեմայով առցանց աշխատաժողովը
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապրիլի 13-ին մասնակցեցին IG3IS-ի (Ջերմոցային գազերի ինտեգրված, գլոբալ, տեղեկատվական համակարգ) «Շահագրգիռ կողմերի խորհրդատվություն. hողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն, անտառային տնտեսություն» թեմայով քննարկմանը:
13.04.2021թ. Ապրիլի 12-16-ը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Դիտարկման, ենթակառուցվածքների և տեղեկատվական համակարգերի հանձնաժողովի առաջին նիստի 3-րդ մասին (INFCOM – 1 (III))
Ապրիլի 12-16-ը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Դիտարկման, ենթակառուցվածքների և տեղեկատվական համակարգերի հանձնաժողովի առաջին նիստի 3-րդ մասին (INFCOM – 1 (III))։
12.04.2021թ. Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. ապրիլի 5-11 (2021թ.)
Սևանա լճի մակարդակը ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.67մ (11.04.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 20սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 15սմ-ով։
09.04.2021թ. 2020 թվականին գետերի ջրի որակը նախորդ տարվա համեմատությամբ էական փոփոխություն չի կրել
Ուսումնասիրված գետային 104 դիտակետից
🟢 24%-ը գնահատվել է 2-րդ դաս («լավ» որակ)
🟡 37%-ը՝ 3-րդ դաս («միջակ» որակ)
🟠 18%-ը՝ 4-րդ դաս («անբավարար» որակ)
🔴 21%-ը՝ 5-րդ դաս («վատ» որակ):
Դիտակետերից 22-ում ջրի որակը գնահատվել է 5-րդ դաս՝ «վատ» որակ.
09.04.2021թ. Եղանակի և կլիմայի կանխատեսման ապագան
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրատարակել է եղանակի և կլիմայի կանխատեսման ապագայի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ՝ «White paper»։
Վերջին տասնամյակում եղանակի և կլիմայի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում, եղանակի և կլիմայի կանխատեսումների վերաբերյալ տեղեկատվության պահանջարկն արագորեն աճել է և առաջիկա տարիներին էլ ավելի արագ կաճի:
Կանխատեսումների օգտագործման արդյունքում մեծ առաջընթաց է գրանցվել մարդկային գործունեության մի շարք ոլորտներում:
08.04.2021թ. ՀՀ 3 քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. Մարտի 28-Ապրիլի 3
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Հրազդանում՝ մարտի 28-ին, 31-ին, ապրիլի 3-ին:
08.04.2021թ. Տաք օդի ալիքը Հայաստանում կընդհատվի ապրիլի 10-ից
Արաբական թերակղզուց ներթափանցած տաք օդի ալիքը հանրապետության տարածքում առաջացրել է անոմալ բարձր ջերմային ֆոն։ Ապրիլի առաջին տասնօրյակում նմանատիպ բարձր ջերմաստիճան Հայաստանում վերջին անգամ դիտվել է 1975 թվականին։
Ապրիլի 7-ին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Մեղրիում՝ +29, Արարատյան դաշտում մինչև +26, սակայն ըստ կանխատեսման՝ այսօր և վաղը Սյունիքի հովիտներում կգրանցվի +30․․․+32, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +27․․․+29 աստիճան, որը կլիմայական նորմայից բարձր է 8-ից 10 աստիճանով։
07.04.2021թ. Կայացել է REC Caucasus ծրագրի մեկնարկային հանդիպում-ասուլիսը
Կայացավ REC Caucasus` Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր` Սևծովյան ավազանի երկրների համար» ծրագրի մեկնարկային հանդիպում-ասուլիսը, որտեղ բացման խոսքով հանդես եկավ ՇՄՆ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ինչպես նաև «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:
05.04.2021թ. Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. մարտի 29-ապրիլի 4 (2021թ.)
🔷Սևանա լճի մակարդակը մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.64մ (04.04.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19սմ-ով, իսկ 2021թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 12սմ-ով։
🔹Արփա-Սևան ջրատարով մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.449մլն. մ³, իսկ 2021թվականի հունվարի 1-ից ապրիլի 4-ը ներառյալ՝ 34.614մլն. մ³:
02.04.2021թ. Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2021» տեղեկագիրը
Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2021» տեղեկագիրը, որտեղ ներկայացված են գետերի գարնանային վարարումների հոսքի ծավալի, առավելագույն ելքերի, ինչպես նաև Սևանա լճի մակարդակի և 5 խոշոր ջրամբարների առավելագույն լցվածության վերաբերյալ կանխատեսումները:
02.04.2021թ. ՀՀ 4 քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. Մարտի 22-27
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Արարատում՝ մարտի 23-25-ը, Վանաձորում՝ մարտի 22-25-ը և 27-ին:
31.03.2021թ. Դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, որը բազմամյա միջին ժամկետին մոտ է։
30.03.2021թ. Աշխատանքային քննարկում «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով
Մարտի 26-ին և 27-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Ռուսաստանի դաշնության կողմից ֆինանսավորվող` «Անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատանքային քննարկմանը։
30.03.2021թ. Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. մարտի 22-28-ը
Սևանա լճի մակարդակը մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.62մ (28.03.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 10սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.212մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մարտի 28-ը ներառյալ՝ 31.165մլն. մ³:
26.03.2021թ. ԳԷՀ «Կովկասի տարծաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը այսօր կայացած ԳԷՀ «Կովկասի տարծաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպմանը հանդես եկավ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը անտառային էկոհամակարգերի վրա» զեկույցով:
26.03.2021թ.ՀՀ 5 քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. Մարտի 18-21
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Արարատում՝ մարտի 18-ին, Հրազդանում մարտի 20-ին և 21-ին, Վանաձորում՝ մարտի 18-ին, 19-ին և 21-ին:
24.03.2021թ. ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է եղանակի, կլիմայի վերաբերյալ բաց դասերի անցկացում հանրապետության ուսումնական հաստատություններում
Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում օդերևութաբանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում՝ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է եղանակի, կլիմայի վերաբերյալ բաց դասերի անցկացում հանրապետության ուսումնական հաստատություններում։
24.03.2021թ. «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում մեկնարկեց «Որակի կառավարման համակարգ կլիմայական ծառայությունների համար» (QMS) առցանց վերապատրաստման սեմինարը
Մարտի 22-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում մեկնարկեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետ՝ ՀՕԿ) աջակցությամբ իրականացնվող «Որակի կառավարման համակարգ կլիմայական ծառայությունների համար» (QMS) առցանց վերապատրաստման սեմինարը, որը կտևի մինչև ապրիլի 1-ը։
24.03.2021թ. ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները խրախուսվել են շնորհակալագրերով
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից Ջրի և օդերևութաբանության համաշխարհային օրերի կապակցությամբ, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոհիշյալ աշխատակիցները՝ օրինակելի և բարեխիղճ աշխատանքի համար խրախուսվել են շնորհակալագրերով.
24.03.2021թ. Մարտի 23-ին ամփոփվեց «Օվկիանոսը, մեր կլիման և եղանակը՝ մանուկների աչքերով» խորագրով ստեղծագործական մրցույթը։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին գեղեցիկ և իմաստալից նկարների համար, դրանք բոլորն էլ արժանի են գովասանքի ու հիացմունքի խոսքերի: Ինչպես խոստացվել էր, մրցույթի մասնակիցներից 5 ամենաշատ հավանում ստացած նկարների հեղինակներն արժանացան մրցանակների:
23.03.2021թ.
Ջրի և օդերևութաբանության համաշխարհային օրվան նվիրված «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի շնորհավորհանքը
23.03.2021թ. Ջրային ռեսուրսների և Օդերևութաբանության համաշխարհային օր
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ասուլիսը:
23.03.2021թ.
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր քարտուղարի հայտարարությունը 2021 թվականի Օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ «Օվկիանոսը, մեր կլիման և եղանակը»
22.03.2021թ. Այսօր Ջրի համաշխարհային օրն է
Ջրի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մարտի 22-ին՝ սկսած 1993թ-ից, երբ 1993թ-ի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան, մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր:
22.03.2021թ.ՀՀ 5 քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. Մարտի 8-13
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Ալավերդիում՝ բոլոր 6 օրերի ընթացքում, Արարատում՝ մարտի 8-ին և 10-ին, Հրազդանում` մարտի 12-ին և 13-ին, Վանաձորում՝ մարտի 8-ին, 9-ին և 12-ին:
19.03.2021թ. Ինչո՞ւ են այս տարվա մարտին հաճախակի նկատվում ցուրտ օդային հոսանքների ներխուժումներ
2021 թվականի մարտն աչքի է ընկնում առավել շեշտված եղանակակլիմայական պայմանների փոփոխություններով, որոնց պատճառը հյուսիս-արևմուտքից նկատվող հաճախակի ցուրտ օդային հոսանքների ներխուժումներն են։
16.03.2021թ.
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում ս․թ․ մարտի 9-18-ը իրականցվում են վերապատրաստման դասընթացներ՝ «Անօդաչու թռչող սարքերի կիրառությունը շրջակա միջավայրի մոնիթորինգում» թեմայով:
16.03.2021թ. ՀՀ 3 քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. Մարտի 1-7
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում՝ մարտի 1-ին և 2-ին, 4-ին և 7-ին:
Հրազդանում և Ծաղկաձորում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
16.03.2021թ. Մարտի 21-25-ին Արարատյան դաշտում կանխատեսվում է Ծիրանենու համատարած ծաղկում
Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ձմեռային հանգստի շրջանում։
Աշնանացանի համար վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել։
16.03.2021թ. Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. մարտի 8-14-ը
Սևանա լճի մակարդակը մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.58մ (14.03.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 14սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 6սմ-ով։
10.03.2021թ. Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. մարտի 1-7-ը
Սևանա լճի մակարդակը մարտի 1-7-ն ընկած ժամանակահատվածում` բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.57մ (07.03.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 13սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 5սմ-ով։
08.03.2021թ. «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի շնորհավորհանքը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Այս տոնը ևս մեկ առիթ է բարձրաձայն խոստովանելու և արտահայտելու մեր սերը, հիացմունքը, երախտագիտությունը, նվիրվածությունն ու ջերմությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկներին:
05.03.2021թ. ՀՀ 5 քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. Փետրվարի 22-28
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Ալավերդիում` ամբողջ շաբաթվա ընթացքում, Արարատում՝ փետրվարի 22-26-ը, Հրազդանում` փետրվարի 25-ին և 27-ին: Վանաձորում՝ փետրվարի 22-ին, 23-ին, 27-ին և 28-ին:
03.03.2021թ. Թափոնների մասին
2019 թվականին 2018 թվականի համեմատ` կազմակերպություններում առաջացած թափոնների քանակն ավելացել է 69203 տոննայով:
2019 թվականին թափոնների 79.5%-ը գոյացել է Գեղարքունիքի մարզում, 20.4%-ը՝ Սյունիքի մարզում, 0.1%՝ մնացած մարզերում և մայրաքաղաքում:
01.03.2021թ.
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. Փետրվարի 22-28
25.02.2021թ.
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի այցը «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ
23.02.2021թ.
ՀՀ 5 քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. Փետրվարի 10-13
23.02.2021թ.
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. Փետրվարի 15-21
17.02.2021թ.
❗️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️
16.02.2021թ.
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. Փետրվարի 8-14 (2021թ.)
12.02.2021թ.
Ավարտվել են Սևանի և Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքներում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ազգային ցանցում գործող և նոր դիտակետերի վերանորոգման/վերակառուցման աշխատանքները
11.02.2021թ.
Հրազդան գետին աղտոտվածությունը Դարբնիկ գյուղի մոտ
10.02.2021թ.
Հորդորում ենք ծառերի էտ և այգեբաց չկատարել
09.02.2021թ.
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. 2021 թվականի փետրվարի 1-ից 7-ը
04.02.2021թ.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ «Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը 2021թ․ փետրվարի 4-ին նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
04.02.2021թ.
Մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որը կազմում է մթնոլորտային արտանետումների 66.5%-ը:
04.02.2021թ.
Փետրվարը հանրապետությունում սկսվել է անոմալ բարձր ջերմային ֆոնով
29.01.2021թ.
Ջրերի նմուշառման վերաբերյալ մատչելի ուղեցույցեր
29.01.2021թ.
ԵՄ <<Ջրային նախաձեռնություն պլյուս>> ծրագրի ֆինանսավորմամբ վերանորոգվել, արդիականացվել են 6 հիդրոլոգիական դիտակետ Քասախի և Հրազդանի գետավազաններում
27.01.2021թ.
ԱՄՆ-ը կմիանա Փարիզի համաձայնագրին
25.01.2021թ.
Շրջակա միջավայրի նախարարի մոտ տեղի ունեցավ ՀՀ ՇՄՆ <<Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) միջև համագործակցության վերաբերյալ հանդիպում-քննարկում
14.01.2021թ.
<<Բնապահպանի տուն>> ՀԿ-ի կողմից բարձրացված խնդրի պարզաբանում
25.12.2020թ.
«Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիր
08.12.2020թ.
23 ավտոմատ օդերևութաբանական կայաններ են տեղադրվել Երևանի և ՀՀ հինգ մարզերի օդերևութաբանական կայաններում
09.10.2020թ. Մենք ենք, մեր սահմանները
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները» միասնական համազգային դրամահավաքին է փոխանցում 7.000.000 ՀՀ դրամ։
09.09.2020թ. Ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն Լալվար գետի գետաբերանի հատվածում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2020թ օգոստոսի 19-ին, հերթական անգամ, Լալվար գետի գետաբերանի հատվածում իրականացվել է ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն: Համաձայն լաբորատոր հետազոտության արդյունքների ջրի որակը գնահատվել է 5-րդ դասի («վատ» որակ):
07.08.2020թ.
Սևանա լճի ջրի որակը 2020թ. հուլիսի 28-ի դրությամբ
07.08.2020թ. Լալվար գետի գետաբերանի հատվածում իրականացվել է ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն
2020թ. օգոստոսի 3-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանն իր սոցիալական էջում հրապարակել է Դեբեդ գետ լցվող Լալվար վտակի աղտոտվածության վերաբերյալ տեսանյութ:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2020թ օգոստոսի 3-ին Լալվար գետի գետաբերանի հատվածում իրականացվել է ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն: Համաձայն լաբորատոր հետազոտության արդյունքների ջրի որակը գնահատվել է 5-րդ դասի («վատ» որակ):
29.07.2020թ.
14.07.2020թ.
Հուլիսի 13-ին Գումրիում 1 ժամվա ընթացքում թափվել է աննախադեպ քանակությամբ տեղումներ
01.07.2020թ.
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը սկսել է գետերի հիդրոկենսաբանական մոնիթորինգի իրականացումը
25.06.2020թ.
«Կլիմայական ծառայությունների ազգային շրջանակ»-ի (ԿԾԱՇ) Հայաստանի թեմատիկ-կլաստերային առցանց առաջին հանդիպումը
05.06.2020թ.
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի միջազգային օրն է
19.05.2020թ.
Ալավերդի քաղաքի և հարակից համայնքների մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի փոփոխման տենդենցեները 2017-2020թթ. ապրիլ ամիսներին
11.05.2020թ.
Ազոտի երկօքսիդի պարունակությունը Երևանում
06.04.2020թ. Օդի աղտոտվածության նվազումը՝ պայմանավորված կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիրառված միջոցառումներով
Մեր կենտրոնի կողմից կատարված դիտարկումների արդյունքները վկայում են, որ վերջին շաբաթներին աղտոտող նյութերի, մասնավորապես փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել՝ պայմանավորված երթևեկության և որոշակի տնտեսական գործունեության սահմանափակման կամ արգելման հետևանքով:
Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած դիտարկումների համաձայն, օգոստոսի 25-ից 26 ընկած ժամանակահատվածում Մալաթիա-Սեբաստիայում գտնվող «Վեգա» խանութի պահեստային մասում առաջացած հրդեհի մոտակա դիտակետերում արձանագրվել է մթնոլորտային օդի աղտոտվածություն։
«Եվրոպական հարևանության գործիք–Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգ Արևելք II ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունիս 4-ից 6-ը Անի Պլազա հյուրանոցում կազմակերպվել է սեմինար
ՀՀ ՇՄՆ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը և ոլորտի շահագրգիռ գերատեսչությունները 2019 թվականի հունիս 4-ից 6-ը Անի Պլազա հյուրանոցում մասնակցել են «Եվրոպական հարևանության գործիք–Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգ Արևելք II ծրագրի շրջանակներում Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության կողմից կազմակերպված դասընթացին:
Իոնային քրոմատոգրաֆիայի մեթոդի դասընթաց ԵՄ Ջրային նախաձեռնություն պլյուս ծրագրի շրջանակներում
2019թ. մայիսի 20-23 ընկած ժամանակահատվածում «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկետվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում անցկացվեց Իոնային քրոմատոգրաֆիայի մեթոդի դասընթաց ԵՄ Ջրային նախաձեռնություն պլյուս ծրագրի գործընկեր Ավստրիայի Շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայի Իոնային քրոմատոգրաֆիայի փորձագետ Քրիստիան Շյութցի կողմից:
Սեմինար/աշխատաժողով Կիևում
Ապրիլի 8-ից 11-ը «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները մասնակցեցին ԵՄ Ջրային նախաձեռնություն պլյուս ծրագրի շրջանակներում Կիևում կազմակերպված սեմինար/աշխատաժողովին, ...
“ՇՄՄՏԿ” ՊՈԱԿ-ը հյուրընկալեց Գերմանիայի “Շրջակա միջավայրի Հելմհոլցի հետազոտությունների կենտրոն”-ի ավագ ինժեներ Բուրխարդ Կուեյնին
Ապրիլի 11-ին “Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն” ՊՈԱԿ-ը հյուրընկալեց Գերմանիայի “Շրջակա միջավայրի Հելմհոլցի հետազոտությունների կենտրոն”-ի ավագ ինժեներ Բուրխարդ Կուեյնին:
Հանրային խորհրդատվական հանդիպումներ Հրազդանի և Սևանի ջրավազանային կառավարման պլանավորման գործընթացներում
2019թ․ մարտի 19-ին Կոտայքի, իսկ մարտի 21-ին Գեղարքունիքի մարզպետարաններում կայացած, համապատասխանաբար՝ Հրազդանի և Սևանի ջրավազանների հիմնախնդիրների վերաբերյալ մեկնարկային խորհրդատվական հանդիպումները իրենց շուրջն էին համախմբել շահագրգիռ կողմերին՝ պետական, միջազգային, գիտական, ՏԻՄ, ԶԼՄ, ՀԿ կառույցներից։
Քննարկվել են արդյունաբերական նշանակության քիմիական նյութերի գործածության խնդիրները
Ծաղկաձորում տեղի է ունեցել արդյունաբերական նշանակության քիմիական նյութերի գործածության (ներկրում, օգտագործում, պահում, փոխադրում և հեռացում) կառավարմանն աջակցելու նպատակով վերապատրաստման և կարողությունների զարգացման աշխատաժողով։
Տեղի է ունեցել Հայաստանում քիմիական նյութերի անվտանգ գործածությունը կարգավորող աշխատանքային խմբի աշխատաժողովը
Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում «Հայաստան/ ՅՈՒՆԵՊ գործընկերություն՝ Հայաստանում քիմիական նյութերի վերաբերյալ օրենսդրության կատարելագործման և արդյունաբերության ներգրավման» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել քիմիական նյութերի անվտանգ գործածությունը կարգավորող աշխատանքային խմբի աշխատաժողով,...
Սևանա լճում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը 2018 թվականի հուլիսին (նախնական հետազոտությունների արդյունքները)
2018 թվականի գարնանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճում ֆոսֆատ և ամոնիում իոնների կոնցենտրացիաները բարձր են դիտվել, և ջերմաստիճանի կտրուկ աճը նպաստավոր պայմաններ է ստեղծել լճի ինտենսիվ ծաղկման համար:
Ստորագրվել է համաձայնագիր ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԲՆ-ի և ՀՀ ԱԻՆ-ի միջև
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է «Արևելյան համագործակցության Եվրոպայի ջրային նախաձեռնություն պլյուս» (EUWI+) Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավար Մայքլ Սուտերին: