http://armmonitoring.am/public/index.php/public/admin/ckfinder/userfiles/files/forest/antaracacq_2011_18_1.jpg

AM RU EN

Անտառ

Անտառների մոնիթորինգի գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ համար կարևորագույն բնական ռեսուրսներից մեկի՝ անտառային էկոհամակարգերի պահպանությանն ու ընդլայնմանն ուղղված համապարփակ դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացմանը։ Ներկայումս ոլորտում իրականացվում են կայուն անտառակառավարման գործընթացին աջակցող այնպիսի դիտարկում- ուսումնասիրություններ, ինչպիսիք են՝  

  • անտառների և անտառային հողերի (այդ թվում նաև ԲՀՊՏ-ների սահմաններում տեղակայված անտառների) վիճակի,
  • դրանցում տեղի ունեցող քանակական և որակական փոփոխությունների,
  • անտառվերականգնման և անտառապատման,
  • անտառօգտագործման,
  • անտառներում հիվանդությունների և վնասատուների տարածվածության,
  • անտառային հրդեհների (այդ թվում հրդեհային անվտանգության կանոնների և դրանցից բխող միջոցառումների),
  • անտառների և անտառային հողերի վրա բնական և մարդածին գործոնների  ունեցած հետևանքների,
  • անտառային օրենսդրության խախտումների,
  • ապօրինի հատումների,
  • բնափայտի անօրինական տեղափախման, իրացման և բացասական այլ գործողությունների դիտարկումն- ուսումնասիրությունները։

Իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում փայտանյութի սպառման շուկայի վերլուծություններ ու գնահատում, ինչպես նաև անտառային տնտեսության վարման և ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ու նախագծերի ուսումնասիրմանն ու գնահատմանն ուղղված աշխատանքներ։
Հեռազննման արդի տվյալների, ԱՏՀ համակարգչային և համացանցային ծրագրային ապահովումների, արբանյակային պատկերների վերծանման աշխատանքների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացվող հանույթների, օդալուսանկարահանումների, ինչպես նաև բազմակողմանի վերլուծությունների հիման վրա ստացվող առաջնային տեղեկատվությունը հետագայում հիմք է հանդիսանում դաշտային ուսումնասիրությունների և մոնիթորինգային աշխատանքների իրականացման համար։ Ստացված տարածական տվյալների մուտքը աշխարհագրական տեղորոշման սարքավորումներ հնարավորություն է ընձեռնում ռացիոնալ  կերպով իրականացնել  նախնական   բացահայտված խնդիրների դաշտային դիտարկումները, ինչպես նաև արձանագրել բուն դաշտային պայմաններում բացահատված այլ խնդիրները։

ԱՏՀ և ՀԶ տեխնոլոգիաների և դաշտային ուսումնասիրությունների փոխգործակցության արդյունքում իրականացված որոշ աշխատանքներ ներկայացվում են.


ՀՀ անտառածածկը՝ 2011 և 2018 թվականների դրությամբ

Փոփոխված անտառածածկ տարածքների բացահայտում

Հրդեհված տարածքի դասակարգում՝ ըստ այրման ծանրության աստիճանների

Անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հրդեհված անտառային տարածքի հանույթ

Հիվանդություններով ու վնասատուներով վարակված անտառամասերի քարտեզագրում

Վնասատուներով ու հիվանդություններովվարակված օջախների մոնիթորինգ

Քամատապալ տարածքների բացահայտում

Ապօրինի հատումների բացահայտում

Անտառների մոնիթորինգի ծառայությունը լիազորված է իրականացնելու նաև «աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացում» ձեռնարկատիրական գործունեության տեսակը։