AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում (Մարոկկո) կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության (ՀՕԿ/WMO) Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի (Standing Committee on Services for Agriculture – SC-AGR) նիստը։

Նիստին մասնակցում էր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը, ով հանդիսանում է SC-AGR-ի հիմնական անդամը։

Քննարկումները վերաբերում էին 2025–2027թթ․ աշխատանքային առաջնահերթություններին՝ գյուղատնտեսական օդերևութաբանական գործելակերպերի ուղեցույցի (GAMP) վերանայմանը, WAMIS պորտալի կատարելագործմանը, ագրոօդերևութաբանական տեղեկագրերի ստանդարտացմանը և թվայնացմանը, ինչպես նաև ազգային հիդրոմետ ծառայությունների և գյուղատնտեսական օգտատերերի միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը։

Հատուկ ուշադրություն դարձվեց տարածաշրջանային և միջազգային համագործակցությանը՝ #FAO, #GWP, #UNESCO, #WFP և այլ գործընկերների հետ, ինչպես նաև ագրոօդերևութաբանական ծառայությունների ինտեգրմանը «Early Warnings for All (#EW4ALL)» գլոբալ նախաձեռնության և տարածաշրջանային բազմաբնույթ վտանգների վաղ նախազգուշացման համակարգերի մեջ։

Քննարկվեցին նաև համադրման (cross-cutting) հարցեր՝ կապված SERCOM-ի այլ մշտական կոմիտեների հետ՝ կլիմայական ծառայությունների (SC-CLI), հիդրոլոգիական ծառայությունների (SC-HYD) և աղետների ռիսկի նվազեցման (SC-DRR) կոմիտեների հետ, ինչպես նաև Ենթակառուցվածքների հանձնաժողովի (INFCOM) գործունեության հետ՝ դիտարկումների ստանդարտների, տվյալների ինտեգրման (WIS/WIGOS) և Ինտեգրված մշակման և կանխատեսման համակարգի (WIPPS) շրջանակներում համագործակցության ուղղություններով։

Նիստը կարևոր հարթակ էր փորձի փոխանակման, ընդհանուր առաջնահերթությունների սահմանման և միջկոմիտեական համագործակցության խորացման համար՝ ուղղված կայուն գյուղատնտեսության և պարենային անվտանգության ապահովմանը։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի հետ

23/10/2025