AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի հետ

23/10/2025

Հոկտեմբերի 22-ին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության արտահերթ կոնգրեսի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի, տնօրենի գլխավոր Խորհրդականի և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի միջև։

Հանդիպման ընթացքում ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի և Տաջիկստանի հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև գործընկերային կապերը և խթանել համատեղ ծրագրերի իրականացումը։

Հուշագրով նախատեսվում է համագործակցություն՝

  • հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի ոլորտներում,
  • փորձի և գիտամեթոդական նյութերի փոխանակման,
  • վտանգավոր բնական երևույթների վաղ նախազգուշացման համակարգերի զարգացման,
  • հիդրոլոգիական մոդելավորման և կանխատեսումների կատարելագործման,
  • համատեղ գիտական ուսումնասիրությունների և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով։

Այս համագործակցությունը կարևոր քայլ է երկու երկրների հիդրոօդերևութաբանական կառույցների միջև փոխադարձ վստահության և գիտատեխնիկական կապերի խորացման ճանապարհին։

Ստորագրված հուշագիրը կնպաստի երկու երկրների ընդհանուր նպատակին՝ բարձրացնելու կանխատեսումների ճշգրտությունը և ամրապնդելու բնակչության անվտանգության մակարդակը։

Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն հիդրոօդերևութաբանության, կլիմայական ծառայությունների և ռիսկերի կանխարգելման ոլորտներում համագործակցության հիմնական հարցերը:

 

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025