AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության փորձագետները անցկացրեցին դիատոմների և մակրոանողնաշարավորների վերաբերյալ գործնական դասընթաց

08/11/2023

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 7-8-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության փորձագետներ Վոլֆրամ Սթոքինգերը և Դաշա Հլուբիկովան անցկացրեցին դիատոմների և մակրոանողնաշարավորների վերաբերյալ գործնական դասընթաց:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին սովորեցնել, թե ինչպես ճիշտ և բավարար մակարդակով նույնականացնել տեսակները՝ խուսափելով սխալներից և սխալ նույնականացումներից, ծանոթանալ մակրոանողնաշարավորների նմուշառման, վերլուծության, նրանց մորֆոլոգիայի, տերմինաբանության և նույնականացմանը, ունենալ անհրաժեշտ գիտելիքներ և նախադրյալներ՝ ՋՇԴ կանոնակարգերին համապատասխան բենթոսային դիատոմի նմուշների և մակրոանողնաշարավորների մանրադիտակային վերլուծություն իրականացնելու համար։
Դասընթացի ժամանակ հետազոտվեցին նաև «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում դաշտային հետազոտությունների ընթացքում հավաքված նմուշները, ինչպես նաև եվրոպական այլ վայրերից փորձագետների կողմից բերված նմուշները՝ ընդգրկելու դիատոմների տաքսոնների մորֆոլոգիական լայն սպեկտրը:
Դասընթացին հրավիրված էին մասնակցելու նաև ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի համապատասխան ոլորտի մասնագետները։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025