AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (04-09.12.2025թ.)

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը , 8-ին շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 5-8-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով:

Երևան քաղաքի դեկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        14.8°C (2010թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա            - 16.3°C (1953թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան         0.6°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին