Ուշադրություն
Ուշադրություն Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան հանրապետության շրջանների մեծ մասում, հունվորի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17- 20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։ Երևանում հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։
Երևան քաղաքում՝
Հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հունվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան հանրապետության շրջանների մեծ մասում, հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։Հունվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 1-ցերեկը, 2-ին լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։
