https://armmonitoring.am/images/emic_am.gif

AM RU EN

ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

   Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության կողմից պայմանագրային հիմունքներով կատարվում են հետևյալ աշխատանքները՝

  • ստորերկրյա ջրերի հանքավայրերի հատուկ ցանցի (ձկնաբուծական տնտեսություններ, հանքային ջրերի հանքավայրեր, շշալցում իրականացնող ընկերություններ, ոռոգում իրականացնող տնտեսություններ և այլն) դիտակետերում ստորերկրյա ջրերի քանակի և որակի մշտական ռեժիմային դիտարկումների (մոնիթորինգի) վարում.
  • Ջրօգտագործման թույլատվությունների ստացման կամ երկարաձգման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական տեղեկատվությունների, անձնագրերի և երկրաբանտեխնիկական կտրվածքների (նոր հորատվող հորատանցքի դեպքում) կազմում:
  • Գոյություն ունենցող, ինչպես նաև նոր նախատեսվող ջրաղբյուրների տարածքում դաշտային հիդրոերկրաբանական հետազոտությունների կատարում:
  • Արխիվային տվյալների հայթայթում, մշակում
  • Ստորերկրյա ջրերի հանքավայրերում նկատվող հիդրոերկրաբանական պարամետրերի (ծախսի, մակարդակի, ջերմաստիճանի և քիմիական կազմի) փոփոխությունների ժամանակ մոնիթորինգի և լրահետախուզումների արդյունքների հիման վրա շահագործական պաշարների վերագնահատում կամ ստեղծված իրավիճակի հիդրոերկրաբանական տեղեկատվության (խորհրդատվության) կազմում:

     «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հանդիսանում է ստորերկրյա ջրերի մոնիթորինգ իրականացնող միակ պետական մասնագիտացված կառույցը, որի տվյալների արժանահավատությունը և կարևորությունը բազմիցս գնահատանքի է արժանացել պետության և տարբեր գործընկերների կողմից: Բարձր մասնագիտական ունակություններ ունեցող մասնագետների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ այսօրվա դրությամբ ունենք պայմանագրեր հարյուրից ավել կազմակերպությունների հետ, որոնք վստահում են մեզ և մեր կողմից տրամադրված արժանահավատ տվյալները նպաստում են տնտեսվարողի կողմից արտահանվող արտադրանքի իրացմանը միջազգային շուկայում:


Հարցերի և տեղեկությունների համար դիմել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Հասցե՝  ք.Երևան, Չարենցի 46

Կոնտակտային տվյալներ՝
Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության պետ՝ Հ.Երեմյան
հեռ.  /010/-55-55-08
էլ.փոստ՝  gwmonitoringservice@gmail.com