AM RU EN

Ջերմոցային գազեր

 

Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի (ՋԳ) 1990-2019թթ. ազգային կադաստրի պիլոտային հաշվետվությունը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ իրականացվող «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ/00110252 ծրագրի շրջանակներում:
Ջերմոցային գազերի ազգային կադաստրը մշակվել է 1990-2019թթ. համար՝ ըստ Կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի (ԿՓՄԽ) 2006թ. ՋԳ ազգային կադաստրի ուղեցույցների:
Ազգային կադաստրը ներառում է 5 ջերմոցային գազերի՝ ածխածնի երկօքսիդի (CO2 համ.), մեթանի (CH4), ազոտի ենթօքսիդի (N2O), հիդրոֆտորածխածինների (HFC-ներ) և ծծմբի հեքսաֆտորիդի (SF6), արտանետումների/կլանումների գնահատումը՝ արտահայտված զանգվածային միավորներով և ածխածնի երկօքսիդի համարժեքով (CO2 համ.)՝ կիրառելով ԿՓՄԽ Գնահատման երկրորդ հաշվետվությունում առաջարկված Գլոբալ տաքացման ներուժի (GWP) արժեքները:
Ազգային կադաստրը ներառում է նաև պրեկուրսորների՝ ածխածնի օքսիդի (CO), ազոտի օքսիդների (NOx), ոչ մեթանային ցնդող միացությունների (ՈՄՑՕՄ) և ծծմբի երկօքսիդի (SO2), արտանետումների գնահատումները:

Հաշվետվություն 2019