AM RU EN

ԹԱՓՈՆՆԵՐ

   
  Կազմակերպությունների գործունեությունից առաջացած թափոնների վիճակագրական տվյալների ուսումնասիրություն

Թափոնների պետական կադաստրի ստեղծման և վարման միջոցառումներին ի աջակցություն, կատարվել է 2022 թվականին առաջացած թափոնների* վերաբերյալ կազմակերպությունների կողմից ներկայացված վարչական վիճակագրական հաշվետվությունների ուսումնասիրում և վերլուծություն: 2022թ. հաշվետվություն ներկայացրած ձեռնարկությունների թիվը կազմում է 196 ձեռնարկություն, որոնցից 95-ը (48.4%) կազմում են արդյունաբերական ձեռնարկությունները (քիմիական արդյունաբերություն` 2.55%, հանքարդյունաբերություն` 2%, շինանյութերի արտադրություն` 8.1%, սննդի արդյունաբերություն և գյուղատնտեսություն` 14.7%, փայտամշակման արդյունաբերություն` 1%, թեթև արդյունաբերություն` 11.7%, վառելիքաէներգետիկ արդյունաբերություն` 3.5%, այլ ճյուղեր` 4.59%), իսկ 101-ը (51.5%) կազմում են սպասարկման ոլորտի կազմակերպությունները (առևտրի կենտրոններ, շուկաներ` 4.59%, բժշկական հաստատություններ` 37.2%, տրանսպորտ` 4.59%, կապ` 1%, հյուրանոցներ` 2%, ուսումնական հաստատություններ` 2%:

*Թափոնների քանակը ներկայացված է Թափոն-Ձև 1 (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունների համաձայն