AM RU EN

ԱՄՓՈՓԱԳՐԵՐ

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՈՐԱԿԻ
 

 2024 թվական

Հայաստանի Հանրապետությունում մակերևութային, այդ թվում նաև Սևանա լճի ջրերի որակի գնահատումը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի 75-Ն որոշման։ Գնահատման համակարգը ջրի որակի յուրաքանչյուր ցուցանիշի համար տարբերակում է կարգավիճակի հինգ դաս` «գերազանց» (1-ին դաս), «լավ» (2-րդ դաս), «միջակ» (3-րդ դաս), «անբավարար» (4-րդ դաս) և «վատ» (5-րդ դաս): Ջրի որակի ընդհանրական գնահատականը ձևավորվում է վատագույն որակ ցուցաբերող ցուցանիշի դասով: Արաքս գետի ջրի որակի գնահատումը դեռևս կատարվում է 1990 թվականին ընդունված մակերևութային ջրերի աղտոտվածության ձկնատնտեսական սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների կիրառմամբ:
Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ ՀՀ գետերի ակունքներում և բնակավայրերից վեր գտնվող հատվածներում ջրի որակը համեմատաբար բարձր է, քան խոշոր բնակավայրերից և քաղաքներից հետո, երբչմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերի գետեր արտահոսելու հետևանքով, դիտվում է ջրի աղտոտման աստիճանի աճ։ Արդյունքում՝ այդ հատվածներում ջրի որակը հիմնականում գնահատվում է որպես «միջակ» կամ «վատ» (3-րդ դասից 5-րդ դաս): Աղտոտվածությունը պայմանավորված է ջրում ամոնիումի, ֆոսֆատների, նիտրիտ իոնների, ինչպես նաև ընդհանուր ֆոսֆորի բարձր պարունակությամբ։ Հատկապես աղտոտված են Փամբակ գետը՝ Վանաձոր քաղաքից հետո, Ախուրյան գետը՝ Ամասիա գյուղից, Գյումրի քաղաքից և Բագարան գյուղից հետո, Կարկաչուն գետը՝ գետաբերանի հատվածում, Մեծամոր գետը՝ Վաղարշապատ քաղաքից հարավ, Վաղարշապատ քաղաքից հարավարևելք և Ռանչպար գյուղից ներքև հատվածներում, Հրազդան գետը՝ Երևան քաղաքից հետո մինչև գետաբերանն ընկած հատվածում, Գետառ գետը՝ գետաբերանի հատվածում, Ծաղկաձոր գետը՝ Ծաղկաձոր քաղաքից հետո, Վարարակ գետը՝ Գորիս քաղաքից հետո հատվածում:

Կարդալ ավելին 


 2023 թվական

Հայաստանի Հանրապետությունում մակերևութային, այդ թվում նաև Սևանա լճի ջրերի որակի գնահատումը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի 75-Ն որոշման։ Գնահատման համակարգը ջրի որակի յուրաքանչյուր ցուցանիշի համար տարբերակում է կարգավիճակի հինգ դաս` «գերազանց» (1-ին դաս), «լավ» (2-րդ դաս), «միջակ» (3-րդ դաս), «անբավարար» (4-րդ դաս) և «վատ» (5-րդ դաս): Ջրի որակի ընդհանրական գնահատականը ձևավորվում է վատագույն որակ ցուցաբերող ցուցանիշի դասով: Արաքս գետի ջրի որակի գնահատումը դեռևս կատարվում է 1990 թվականին ընդունված մակերևութային ջրերի աղտոտվածության ձկնատնտեսական սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների կիրառմամբ:
Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի արդյունքների համաձայն ՀՀ գետերի ակունքներում և բնակավայրերից վերև ընկած հատվածներում ջրի որակը «միջակ»-ից «վատ» որակի է (3-րդ դասից 5-րդ դաս): Խոշոր բնակավայրերից և քաղաքներից հետո չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ գետին խառնվելու արդյունքում դիտվում է աղտոտվածության աճ, և հիմնականում ջրի որակը «միջակից» «վատ» է (3-րդ դասից 5-րդ դաս)` պայմանավորված ամոնիում, ֆոսֆատ և նիտրիտ իոններով: Հատկապես աղտոտված է Փամբակ գետը՝ Վանաձոր քաղաքից հետո, Ախուրյան գետը՝ Ամասիա գյուղից և Գյումրի քաղաքից հետո, Կարկաչուն գետը՝ գետաբերանի հատվածում, Մեծամոր գետը՝ Վաղարշապատ քաղաքից հարավ և Վաղարշապատ քաղաքից հարավ-արևելք հատվածներում, Քասախ գետը՝ Ապարան քաղաքից հետո, Հրազդան գետը՝ Երևան քաղաքից հետո մինչև գետաբերանն ընկած հատվածում, Գետառ գետը՝ գետաբերանի հատվածում, Ծաղկաձոր գետը՝ Ծաղկաձոր քաղաքից հետո, Վարարակ գետը՝ Գորիս քաղաքից հետո հատվածում:

Կարդալ ավելին 


 2022 թվական


Ամփոփագիրը կազմված է Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի մասին տեղեկատվություն ապահովելու, գետերի համեմատաբար աղտոտված հատվածները հայտնաբերելու նպատակով: Միջավայրի պայմանների և մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական, քիմիական և կենսաբանական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու կուտակումը բնական ջրերում կոչվում է ջրի աղտոտում: Ջրի աղտոտման աղբյուրները հետևյալն են. 
  - կենցաղային հոսքաջրերը,
  - արդյունաբերական հոսքաջրերը,
  - ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները,
 -  բնակավայրերից վնասակար նյութերը,
  - անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։

Կարդալ ավելին 


 2021 թվական

Ամփոփագիրը կազմված է Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի մասին տեղեկատվություն ապահովելու, գետերի համեմատաբար աղտոտված հատվածները հայտնաբերելու նպատակով: 
Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի արդյունքների համաձայն ՀՀ գետերի ակունքներում և բնակավայրերից վերև ընկած հատվածներում ջրի որակը «լավ»-ից «անբավարար» որակի է (2-4-րդ դաս): Խոշոր բնակավայրերից և քաղաքներից հետո չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ գետին խառնվելու արդյունքում դիտվում է աղտոտվածության աճ, և հիմնականում ջրի որակը «միջակից» «վատ» է (3-5-րդ դաս)` պայմանավորված ամոնիում, ֆոսֆատ և նիտրիտ իոններով: Հատկապես աղտոտված է Փամբակ գետը Վանաձոր քաղաքից հետո, Հրազդան գետը՝ Երևան քաղաքից հետո մինչև գետաբերանն ընկած հատվածում, Ախուրյան գետը՝ Գյումրի քաղաքից հետո, Կարկաչուն գետը՝ գետաբերանի հատվածում, Մեծամոր գետը՝ Քասախ գետի խառնվելուց հետո մինչև գետաբերանն ընկած հատվածում, Քասախ գետը՝ Ապարան քաղաքից հետո, Գետառ և Մարմարիկ գետերը՝ գետաբերանի հատվածներում, Վարարակ գետը՝ Գորիս քաղաքից ներքև հատվածում և Երևանյան լիճը:

Կարդալ ավելին 


 2020 թվական

Ամփոփագիրը կազմված է Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի մասին տեղեկատվություն ապահովելու, գետերի համեմատաբար վտանգավոր հատվածները հայտնաբերելու և դրանց վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով:
Միջավայրի պայմանների և մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական, քիմիական և կենսաբանական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու կուտակումը բնական ջրերում կոչվում է ջրի աղտոտում:
2020 թվականին մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի արդյունքների համաձայն գետերի ակունքներում և բնակավայրերից վերև ընկած հատվածներում ջրի որակը «լավ» կամ «միջակ» որակի է (2-րդ կամ 3-րդ դաս): Խոշոր բնակավայրերից և քաղաքներից հետո չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ գետին խառնվելու արդյունքում դիտվում է աղտոտվածության աճ, և հիմնականում ջրի որակը «միջակից» «վատ» է (3-5-րդ դաս)` պայմանավորված ամոնիում, ֆոսֆատ և նիտրիտ իոններով:

Կարդալ ավելին 


 2019 թվական

Հայաստանի Հանրապետությունում մակերևութային ջրերի որակի գնահատման համակարգը ջրի որակի յուրաքանչյուր ցուցանիշի համար տարբերակում է կարգավիճակի հինգ դաս` «գերազանց» (1-ին դաս), «լավ» (2-րդ դաս), «միջակ» (3-րդ դաս), «անբավարար» (4-րդ դաս) և «վատ» (5-րդ դաս): Ջրի որակի ընդհանրական գնահատականը ձևավորվում է վատագույն որակ ցուցաբերող ցուցանիշի դասով: Սևանա լճի և Արաքս գետի ջրի որակի գնահատումը դեռևս կատարվում է համաձայն 1990 թվականին ընդունված մակերևութային ջրերի աղտոտվածության ձկնատնտեսական սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների:
2019 թվականի տվյալների համաձայն ՀՀ գետերի 26.5%-ը գնահատվել է 2-րդ դասի («լավ» որակի), 40.8%-ը գնահատվել է 3-րդ դասի («միջակ» որակի), 11.2%-ը գնահատվել է 4-րդ դասի («անբավարար» որակի) և 21.4%-ը գնահատվել է 5-րդ դասի («վատ» որակի):

Կարդալ ավելին 


 2018 թվական

Ամփոփագիրը կազմված է Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի մասին տեղեկատվություն ապահովելու, գետերի համեմատաբար վտանգավոր հատվածները հայտնաբերելու և դրանց վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: Ջրային ռեսուրսների աղտոտման հիմնական աղբյուրներ են հանդիսանում կոմունալ-կենցաղային, սննդի արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության կեղտաջրերը: Գործող մաքրման կայաններում իրականացվում են միայն մեխանիկական մաքրում և կոմունալ-կենցաղային կեղտաջրերն առանց լիարժեք մաքրվելու թափվում են մակերևութային ջրային օբյեկտներ: Ամբողջապես չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերը իրենց հետ ջրային օբյեկտներ են տանում մեծ քանակությամբ ազոտային և ֆոսֆորային միացություններ։

Կարդալ ավելին 


 2016թվական


2016թ.-ին մակերևութային ջրերի որակի դիտարկումներ իրականացվել են հանրապետության 41 գետի, Արփա-Սևան թունելի, Արփի լճի, Ախուրյանի, Ապարանի, Ազատի, Կեչուտի ջրամբարների և Երևանյան լճի և Սևանա լճի 131 դիտակետում, որտեղից վերցվել է 966 փորձանմուշ, որոշվել` 40320 ցուցանիշ:
Ծաղկաձորում շրջակա միջավայրի որակի մոնիտորինգի միջոցառումների շրջանակում Ծառաղբյուր գետի 2 դիտակետից վերցվել է 24 փորձանմուշ, որոշվել` 960 ցուցանիշ:
Արաքս գետի ջրի աղտոտվածության հայ-իրանական համատեղ մոնիտորինգի ծրագրի շրջանակում Արաքս գետից վերցվել է ջրի 54 փորձանմուշ, որոշվել` 2020 ցուցանիշ:
Ընդհանուր առմամբ 2015թ.-ին ՀՀ մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի համար վերցվել է 1089 փորձանմուշ, որոշվել` 43410 ցուցանիշ:

Կարդալ ավելին    


 2015թվական


2015թ.-ին մակերևութային ջրերի որակի դիտարկումներ իրականացվել են հանրապետության 40 գետի, Արփա-Սևան թունելի, Արփի լճի, Ախուրյանի, Ապարանի, Ազատի, Կեչուտի ջրամբարների և Երևանյան լճի և Սևանա լճի 124 դիտակետում, որտեղից վերցվել է 1005 փորձանմուշ, որոշվել` 40418 ցուցանիշ:
Ծաղկաձորում շրջակա միջավայրի որակի մոնիտորինգի միջոցառումների շրջանակում Ծառաղբյուր գետի 2 դիտակետից վերցվել է 24 փորձանմուշ, որոշվել` 960 ցուցանիշ: Ծաղկաձորում շրջակա միջավայրի որակի մոնիտորինգի միջոցառումների շրջանակում Ծառաղբյուր գետի 2 դիտակետից վերցվել է 24 փորձանմուշ, որոշվել` 960 ցուցանիշ:
Արաքս գետի ջրի աղտոտվածության հայ-իրանական համատեղ մոնիտորինգի ծրագրի շրջանակում Արաքս գետից վերցվել է ջրի 60 փորձանմուշ, որոշվել` 2032 ցուցանիշ:
Ընդհանուր առմամբ 2015թ.-ին ՀՀ մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի համար վերցվել է 1089 փորձանմուշ, որոշվել` 43410 ցուցանիշ:

Կարդալ ավելին    


 2014թվական


2014թ.-ին մակերևութային ջրերի որակի դիտարկումներ իրականացվել են հանրապետության 40 գետի, Արփա-Սևան թունելի, Արփիլճի, Ախուրյանի, Ապարանի, Ազատի, Կեչուտի ջրամբարների, Երևանյան լճի և Սևանա լճի 126 դիտակետում, որտեղից վերցվել է 1013 փորձանմուշ, որոշվել` 42030 ցուցանիշ:
Ծաղկաձորում շրջակա միջավայրի որակի մոնիտորինգի միջոցառումների շրջանակում Ծառաղբյուր գետի 2 դիտակետից վերցվել է 24 փորձանմուշ, որոշվել` 960 ցուցանիշ:
Արաքս գետի ջրի աղտոտվածության հայ-իրանական համատեղ մոնիտորինգի ծրագրի շրջանակում Արաքս գետից վերցվել է ջրի 60 փորձանմուշ, որոշվել` 2160 ցուցանիշ:
Ընդհանուր առմամբ 2014թ.-ին ՀՀ մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի համար վերցվել է 1108 փորձանմուշ, որոշվել` 45150 ցուցանիշ:

Կարդալ ավելին