AM RU EN

«Եղանակի անձնագիր» ծառայություն

«Եղանակի անձնագիր» ծառայությունը հնարավորություն է տալիս ստանալ տվյալ օրվա և վայրի համար փաստացի եղանակային պայմանների մասին պաշտոնական տեղեկանք։
Ծառայությունն արձանագրում է  անձնական և ընտանեկան կարևոր օրերի եղանակային պայմանները։
Եղանակի անձնագիրը կարող է ներառել հետևյալ տվյալները՝

  • օդի ջերմաստիճան (առավելագույն, նվազագույն, միջին),
  • տեղումների քանակ,
  • ձյան ծածկույթի բարձրություն,
  • քամու ուղղություն, արագություն,
  • օդի հարաբերական խոնավություն,
  • մթնոլորտային ճնշում,
  • ընդհանուր եղանակային բնութագիր տվյալ օրվա համար։

Ծառայության արժեքը՝ 12000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ (մեկ անձնագրի համար)
Ծառայությունը ստանալու համար զանգահարել 091 80-88-49։
 

Եղանակի անձնագրի օրինակներ